Ներքին 44 րոպե առաջ - 12:07 04-10-2026

Ջրանջատում՝ Կենտրոն վարչական շրջանում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ հոկտեմբերի 4-ին ժամը 09:30-16:00-ն Տիգրան Մեծ 40-86 շենքերի, Տիգրան Մեծ 1-ին, 2-րդ և 3-րդ նրբանցքների, Տիգրան Մեծ նրբանցքի կդադարեցվի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: