Ավելին 1 ամիս առաջ - 09:15 04-10-2026

Եվրոպայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների 43%-ը ենթարկվում է կլիմայական բարձր ռիսկի

«Հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է.

Եվրոպայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների 43%-ը ենթարկվում է կլիմայական բարձր ռիսկի

Կլիմայական վտանգների թվում են եղանակային ծայրահեղ երևույթները, ջրհեղեղներն ու ծովի մակարդակի բարձրացումը։ Այս գնահատականը ներկայացրել են EDHEC կլիմայի ինստիտուտի հետազոտողները՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի տարածական տվյալների բազայի նկատմամբ կիրառելով կլիմայական ռիսկերի քանակական գնահատման մեթոդաբանություն։

Վտանգը սպառնում է ոչ միայն հայտնի պատմական կենտրոններին և ափամերձ հուշարձաններին։ Կլիմայի փոփոխությունն ազդում է մշակութային ենթակառուցվածքների ավելի լայն շրջանակի վրա՝ եկեղեցիներից ու գրադարաններից մինչև թանգարանային հավաքածուներ։ Բարձր խոնավությունը նպաստում է բորբոսի առաջացմանը, ջերմաստիճանի տատանումներն արագացնում են նյութերի քայքայումը, իսկ ծայրահեղ շոգը, հրդեհները, ջրհեղեղներն ու սողանքները լրացուցիչ վտանգներ են ստեղծում շենքերի և արվեստի գործերի համար։

Խնդիրը վերաբերում է նաև Համաշխարհային ժառանգության ցանկում չընդգրկված մշակութային օբյեկտներին։ Օրինակ՝ ԱՄՆ-ում արվեստի թանգարանների ղեկավարների 35%-ը հայտնել է, որ իրենց հաստատություններն արդեն վնասներ են կրել կլիմայական ազդեցություններից, իսկ կեսը մշակել է այդ վտանգներին արձագանքելու հատուկ ծրագրեր։

Ֆրանսիայում Լուվրը շուրջ 250 հազար արվեստի գործ է տեղափոխում Լիևենի պահպանության կենտրոն՝ նաև հավաքածուների՝ ջրհեղեղներից վնասվելու ռիսկը նվազեցնելու նպատակով։

Կլիմայի փոփոխությունը սպառնում է ոչ միայն շենքերին ու արվեստի գործերին, այլև դրանց ստեղծման համար անհրաժեշտ նյութերին։ Օրինակ՝ իտալական Դոլոմիտներում գտնվող Վալ-դի-Ֆիեմմե հովտի եղևնիները, որոնց փայտն ավանդաբար օգտագործվել է Ստրադիվարիուսի ջութակների պատրաստման համար, տուժում են ջերմաստիճանի բարձրացումից և վնասատուների տարածումից։

Հետազոտողները շեշտում են մշակութային ժառանգության առանձնահատկությունը․ շատ վնասներ հնարավոր չէ փոխհատուցել գումարով կամ ամբողջությամբ վերականգնել։ Ոչնչացված որմնանկարը, հնագույն խճանկարը կամ հնագիտական հուշարձանը հնարավոր չէ փոխարինել համարժեք նոր օրինակով։ Ուստի կլիմայական ռիսկերը ոչ միայն բնապահպանական ու տնտեսական, այլև մշակութային խնդիր են։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է