Արտաքին 1 ամիս առաջ - 19:45 03-10-2026

Հարավկորեական FA-50GF մարտական ինքնաթիռները մարտական հերթապահության են անցել Լեհաստանում

Հարավկորեական FA-50GF թեթև մարտական ինքնաթիռները մարտական հերթապահության են անցել Լեհաստանում։ Դրանք կօգտագործվեն երկրի արևելյան սահմանի պաշտպանության ուժեղացման համար, հայտնել է Լեհաստանի ազգային պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը։

«Չափազանց կարևոր հաղորդագրություն։ FA-50GF թեթև ինքնաթիռները հենց նոր անցել են մարտական հերթապահության։ Սա նշանակում է մեր արևելյան սահմանի հերթական ուժեղացում», — գրել է նախարարը X սոցիալական ցանցում։

Կոսինյակ-Կամիշի խոսքով՝ ինքնաթիռները ձեռք են բերվել առանց սպառազինության, սակայն Լեհաստանը կարողացել է ստանալ անհրաժեշտ համալրումը, ինչի շնորհիվ FA-50-ներն այժմ կարող են օգտագործվել երկրի պաշտպանության խնդիրների կատարման համար։

«Այսօրվանից մեր անվտանգությունը նոր պաշտպաններ ունի», — նշել է Լեհաստանի պաշտպանության նախարարը՝ շնորհակալություն հայտնելով ռազմաօդային ուժերի զինծառայողներին ինքնաթիռները հերթապահության նախապատրաստելու համար։

FA-50-ն արտադրվում է հարավկորեական Korea Aerospace Industries (KAI) ընկերության կողմից։ Լեհաստանը Հարավային Կորեայի հետ պայմանագիր է կնքել այդպիսի 48 ինքնաթիռների մատակարարման համար։ FA-50GF տարբերակի առաջին 12 մեքենաները Լեհաստանի ռազմաօդային ուժերին փոխանցվել են 2023 թվականին։ Եվս 36 ինքնաթիռ պետք է մատակարարվի ավելի կատարելագործված FA-50PL տարբերակով։

FA-50 ինքնաթիռները պատկանում են թեթև մարտական մեքենաների դասին և կարող են կատարել հակաօդային պաշտպանության խնդիրներ, հարվածներ հասցնել ցամաքային թիրախներին և օգտագործվել օդաչուների պատրաստման համար։ Դրանց տեղակայումը երկրի արևելքում Լեհաստանի իշխանությունների կողմից դիտարկվում է որպես պաշտպանության ավիացիոն բաղադրիչի լրացուցիչ ուժեղացում։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին