Արտաքին 56 րոպե առաջ - 17:13 03-10-2026

Գուտերեշի պաշտոնավարման ընթացքում ՄԱԿ-ը վերածվել է անհավասարարժեք և ոչ ժողովրդավարական կազմակերպության․ ԿԺԴՀ ԱԳՆ

Գուտերեշի պաշտոնավարման ընթացքում ՄԱԿ-ը վերածվել է անհավասարարժեք և ոչ ժողովրդավարական կազմակերպության: Այս մասին ասված է Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետություն ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ, որը տարածել է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«ԿԺԴՀ ԱԳՆ-ն իր արհամարհանքն է հայտնում թշնամական ուժերի գործողությունների նկատմամբ, որոնք աղավաղում են ինքնիշխան պետությունում մարդու իրավունքների վիճակը և ՄԱԿ-ի սրբազան հարթակը վերածում չարամիտ քարոզչության ասպարեզի, ինչպես նաև վճռականորեն դատապարտում և մերժում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի անպատասխանատու միացումն այս ամենին», - ասված է փաստաթղթում:

Փհենյանում քննադատության են ենթարկել նաև առանձին երկրներում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ զեկույցների պատրաստման ՄԱԿ-ում գոյություն ունեցող պրակտիկան և հատուկ զեկուցողի ինստիտուտը: ԱԳՆ-ում հայտարարել են, որ նման մեխանիզմներն օգտագործվում են ընտրողաբար և չեն համապատասխանում կազմակերպության անաչառության սկզբունքներին:

Առանձին հավակնություններ են ուղղվել անձամբ Գուտերեշին: Գերատեսչությունը պնդում է, որ նրա պաշտոնավարման ընթացքում ՄԱԿ-ը վերածվել է անհավասարարժեք և ոչ ժողովրդավարական կազմակերպության, որը ներկայացնում է առանձին պետությունների և խմբերի շահերը:

ԿԺԴՀ-ում նաև նախազգուշացրել են, որ մտադիր չեն հանդուրժել նման պրակտիկայի շարունակումը ՄԱԿ-ի հաջորդ գլխավոր քարտուղարի օրոք:

«Մեզ համար մարդու իրավունքները պետական ինքնիշխանություն են և բացարձակ իրավունք, որը ոչ մի հանգամանքում չի կարող զիջվել», - ընդգծել են ԱԳՆ-ում:

Հայտարարության առիթ է դարձել ԿԺԴՀ-ում մարդու իրավունքների իրավիճակի մասին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի զեկույցը, որը պատրաստվել է Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի համար:

Մասնավորեպես Գուտերեշն անդրադարձել էր, երկրում մարդու իրավունքների ծանր վիճակին, քաղաքացիների ազատությունների սահմանափակումներին և պատժիչ համակարգին։

Ամենից շատ դիտված

18:30 Դիլիջանում որդին պարբերաբար ծեծել է մորը․ կինը հիվանդանոցում մահացել է
23:22 Ադրբեջանը պատերազմի առիթներ է փնտրում ու կգտնի, քանի որ դիմացը ֆեստիվառներ, վարչաֆեստեր ու սրտիկներով լեցուն հեծանիվներ են
16:00 Ճիշտ եմ արել՝ պանիկա չտարածելու համար ասել եմ՝ «փուչիկը էդքան մի փչեք»․ Շաքիի գյուղապետ
19:09 Ձեռնարկվում են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ. ՆԳՆ-ն՝ հնչած կրակոցների մասին
22:00 Ինչքան ուզում են՝ թող ճնշեն, ես չեմ վախենում, ՔՊ-ի հետ բացառում եմ համագործակցությունը. Արթիկի քաղաքապետի թեկնածու
18:37 2027-ից թաղման նպաստ կստանան միայն անապահով ընտանիքները․ խնայված միջոցները կուղղվեն կենսաթոշակների բարձրացմանը
07:27 Հիշեք Սոթքի հողմակայանները, որը թողեցիք Ադրբեջանին. «Ժողովուրդ»
20:00 Ինչ ցույց տվեց ՀՀ մտած ու հայի վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը
22:49 Հայկական վարդազարդերից մինչև եռագույն մանրաթել․ ՆԳ նախարարը ներկայացնում է նոր անձնագրի պաշտպանական տարրերը
23:52 Վերջին զրույցը եղել է Բակո Սահակյանի ու Ռուբեն Վարդանյանի հետ. Սամվել Կարապետյան