Ներքին Միտք 53 րոպե առաջ - 21:53 02-10-2026

Աշոտ Մինասյանն այնքան ազատ է, որ նրան բանտարկելով հնարավոր չէ ճնշել. Գառնիկ Դանիելյան

Գառնիկ Դանիելյանը գրում է.

Արցախյան ազատամարտի կենդանի լեգենդ, «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի ծննդյան օրն է:

Սյունեցի հրամանատարը, որ իր կամային հատկությունների շնորհիվ ստացել է «Աշոտ Երկաթ» պատվանունը, որն առ այսօր ահ է ներշնչում թշնամուն, վախկոտ ու թրքահաճո իշխանությունների օրոք իր տարեդարձը անցկացնում է բանտում:

Աշոտ Մինասյանն այնքան ազատ է, որ նրան բանտարկելով հնարավոր չէ ճնշել: Անկոտրում, իսկական հայի կերպար հրամանատարը դեռ ծառայելու է մեր հայրենիքին ու պետությանը:

Մինասյանն իր տղաների հետ մշտապես եղել է առաջնագծում: Եղբայրը՝ Աղվան Մինասյանը, դեռևս երիտասարդ տարիքում նահատակվել է հայրենիքի համար: Եվ ամոթալին այն է, որ այսօր այսպիսի մարդիկ զրկված են ազատությունից, իսկ թշնամու զինվորը անխոչընդոտ ներխուժում է Սյունիք՝ վտանգելով մեր հայրենակիցների կյանքը:

Ամու՛ր մնա, հրամանատար: