Ուղիղ եթեր
Ներքին 42 րոպե առաջ - 14:35 01-10-2026

Հոկտեմբերը՝ կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման ամիս․ վաղ հայտնաբերումը կյանքեր է փրկում

Ամբողջ աշխարհում հոկտեմբերը նշվում է որպես կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման ամիս՝ նպատակ ունենալով բարձրացնել հիվանդության վերաբերյալ իրազեկվածությունը, ընդգծել վաղ հայտնաբերման և ժամանակին բուժման կարևորությունը, ինչպես նաև խրախուսել կանանց՝ հոգալ սեփական առողջության մասին և ժամանակին դիմել բժշկի։

Այս տարվա թեման է. «Յուրաքանչյուր պատմություն եզակի է, յուրաքանչյուր ճանապարհ՝ կարևոր»։ Այն շեշտադրում է, որ յուրաքանչյուր մարդու հիվանդության փորձառությունը տարբեր է, և յուրաքանչյուր անձ արժանի է արժանապատիվ վերաբերմունքի, աջակցության, ժամանակին ախտորոշման և որակյալ բուժման։

Կրծքագեղձի քաղցկեղը կանանց շրջանում ամենատարածված քաղցկեղներից է։

Հիվանդության վաղ հայտնաբերումն ու բուժման ժամանակին սկսելը կարող են էականորեն բարելավել արդյունքները։ Առողջության պահպանման կարևոր բաղադրիչ են նաև կրծքագեղձի քաղցկեղի սքրինինգային կանխարգելիչ հետազոտությունները։

Վերջին 7-8 տարիներին ոլորտում կատարած բազմակողմանի աշխատանքի և պետական ծրագրերի ներդրման արդյունքում, այդ թվում մարզային հասանելիության ապահովմամբ` անվճար սքրինինգներ, վիրահատություններ, տրաստուզումաբ դեղով բուժում, կրծքագեղձի քաղցկեղի դեպքերի 4-րդ փուլում հայտնաբերման ցուցանիշն իջել է 12,5%, նախկին 29%-ի համեմատ:

Հոկտեմբերը ևս մեկ առիթ է հիշեցնելու, որ առողջության նկատմամբ հոգատարությունը պետք է լինի շարունակական։ Կանանց հորդորում ենք հետևել առողջությանը, ուշադրություն դարձնել կրծքագեղձի շրջանում ի հայտ եկած փոփոխություններին, քանի որ հիվանդությունը զարգանում է առանց ցավի, և անհրաժեշտության դեպքում դիմել բժշկի։

Վաղ հայտնաբերումը կյանքեր է փրկում։ Հոգ տարեք ձեր առողջության մասին և մի հետաձգեք բժշկական խորհրդատվությունը։

Ամենից շատ դիտված

16:00 Աղետալի պատերազմի սկզբի ավարտին մնաց մի քանի ժամ
21:31 Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. ԶԼՄ
22:36 ՀՀ տարածքում գտնվող ցանկացած մշակութային կոթող Ադրբեջանում այլևս վերագրում են իրենց. ադրբեջանագետ
15:22 Երեխայի ծննդով պայմանավորված աջակցության չափը նախատեսվում է սահմանել 1 մլն դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից. նախագիծ
22:20 Պետք է հասկանալ, թե ինչ նկատի ուներ Փաշինյանը՝ հայտարարելով, որ ՌԴ-ի հետ հարաբերությունները նախկինի պես չեն լինի․ Զախարովա
16:28 Թբիլիսիում Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու կասկածանքով ՀՀ քաղաքացի է ձերբակալվել
23:54 ՈւԵՖԱ-ն Եղիշե Մելիքյանի մասնակցությամբ հումորային հոլովակ է հրապարակել
23:20 Իսրայելը չի բացառել՝ Flydubai-ի ինքնաթիռի օդաչուն փորձել է այն ուղղել դեպի երկնաքեր՝ բախման նպատակով
22:41 Որտե՞ղ է գտնվում Վրաստանում ձերբակալված ՀՀ քաղաքացին. փաստաբանը մանրամասներ է ներկայացրել
19:34 Փողը մենք ենք հավաքում, դեսպանատունը չի օգնում․ ինչ է լինում, երբ հնդիկ աշխատողը մահանում է Հայաստանում