Արտաքին 50 րոպե առաջ - 09:58 01-10-2026

ԱՄՆ-ը կատարելագործում է միջուկային պայթյունների հայտնաբերման տեխնոլոգիաները

ԱՄՆ-ը փորձարկում է իրականացրել՝ միջուկային պայթյունների հայտնաբերման տեխնոլոգիաները կատարելագործելու նպատակով. այս մասին հայտնել է ԱՄՆ Միջուկային անվտանգության ազգային վարչությունը (NNSA):

«Այսօր NNSA-ն հաջողությամբ իրականացրել է ստորգետնյա ոչ միջուկային քիմիական փորձարկում՝ օգտագործելով հզոր պայթուցիկ նյութեր Նևադայի ազգային անվտանգության օբյեկտում (NNSS)՝ այդպիսով բարելավելով ԱՄՆ-ի՝ փոքր հզորության միջուկային պայթյունները հայտնաբերելու կարողությունը», – նշված է գործակալության կայքում հրապարակված հայտարարության մեջ։

Փորձի ընթացքում հետազոտողները չափումներ են կատարել՝ օգտագործելով սենսորների լայն տեսականի, այդ թվում՝ արագացուցաչափեր, սեյսմոմետրեր, ինֆրաձայնային և էլեկտրամագնիսական սենսորներ, քիմիական նյութերի ու ռադիոակտիվ ցուցիչների նմուշառման սարքեր, ինչպես նաև օդերևութաբանական սենսորներ։

Ըստ հայտարարության՝ փորձարկումը հիմնականում նպատակ ուներ բարելավելու ԱՄՆ-ի կարողությունները՝ հայտնաբերելու այնպիսի պայթյունները, որոնց դեպքում այն տեղի է ունենում օդային կամ գազային խոռոչի ներսում՝ դրանով իսկ նվազեցնելով դրա սեյսմիկ ազդեցությունը։

Ամենից շատ դիտված

11:06 Flydubai չվերթի ինքնաթիռում տագնապի կարճատև ազդանշան է ստացվել, որը վկայում է ինքնաթիռի առևանգման մասին
13:57 Այսօր առավոտյան ձերբակալվել է GeorgX-ը
16:00 Աղետալի պատերազմի սկզբի ավարտին մնաց մի քանի ժամ
21:31 Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. ԶԼՄ
15:22 Երեխայի ծննդով պայմանավորված աջակցության չափը նախատեսվում է սահմանել 1 մլն դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից. նախագիծ
16:28 Թբիլիսիում Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու կասկածանքով ՀՀ քաղաքացի է ձերբակալվել
14:07 Փոքրիկ հսկան. 18-ամյա Ալվարդը 4 կգ 830 գրամ քաշով և 53 սմ հասակով տղա է լույս աշխարհ բերել
22:36 ՀՀ տարածքում գտնվող ցանկացած մշակութային կոթող Ադրբեջանում այլևս վերագրում են իրենց. ադրբեջանագետ
22:20 Պետք է հասկանալ, թե ինչ նկատի ուներ Փաշինյանը՝ հայտարարելով, որ ՌԴ-ի հետ հարաբերությունները նախկինի պես չեն լինի․ Զախարովա
13:00 «Մեր իմաստուն և հզոր նախագահ»․ Առուշ Առուշանյանի և Վլադիմիր Աբունցի մասին