ՔՊ֊ական փոխթաղապետ, պատգամավոր, այժմ էլ Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձ Ջուլիետա Ազարյանի հայտարարագիրը ուշագրավ տեղեկություններ է պարունակում։
Առայժմ չխորանալով գույքերի ձեռքբերման ժամանակագրության և դրանց միջոցների մեջ՝ անդրադառնանք հայտարարագրի Բ.5.3. բաժնին, որը հստակ սահմանում է լրացվելիքը, այն է` այս տողում լրացվում են թանկարժեք զարդերը, հնաոճ իրերը, թանկարժեք ժամացույցները, իսկ Ազարյանի հայտարարագրի այս տողում է իր բնակարանը, որը պետք է լրացվի բոլորովին այլ տողերում։
Ազարյանը նաև մի ակամա բացահայտում է արել` բնակարանի գինը նշելով ԱՄՆ արժույթ դոլարով, ինչը ենթադրում է, որ գործարքը ևս իրականացվել է ԱՄՆ դոլարով։

Եթե Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին արգելված է ՔՊ֊ականների հայտարարագրերը ընթերցել, հուսանք հետագա տարիներին սույն հոդվածը հիմք կհանդիսանա Ջուլիետա Ազարյանից նվազագույնը պարզաբանում ստանալու համար։