Մամուլ 1 ժամ առաջ - 08:42 01-10-2026

Խորհրդարանում մեծ պատերազմի են նախապատրաստվում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Հայաստանի Հանրապետության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջեւ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրն արդեն ուղարկվել է խորհրդարան։ Չնայած խորհրդարանական ընդդիմությունը մինչ այս պահը նախագծի քննարկման համար «հատուկ պատրաստություն» չի տեսել, ընդդիմադիր խմբակցություններում խոր անորոշություն է՝ արդյոք քննարկումն ուղեկցե՞ն բողոքի ակցիաների կազմակերպմամբ, թե՝ ոչ: Սակայն իշխանականները, կանխատեսելով վատագույն սցենար, արդեն «հավսար-զգաստ» վիճակի են բերվել: Նրանց ասվել է, որ պետք է պատրաստ լինել ցանկացած սցենարի: Մեր աղբյուրի փոխանցմամբ, իշխանության համար հիմա ամենակարեւորն այդ համաձայնագրի ստորագրումն է, որին պետք է հաջորդի նաեւ նոր սահմանադրություն ընդունելու գործընթացը, որի ժամանակ ավելի բարդ խնդիր պետք է լուծի իշխանությունը։

Սահմանադրական դատարանը սեպտեմբերի 16-ին այս համաձայնագրով ստանձնվող պարտավորություններն արդեն ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող։ Հաջորդ քայլը խորհրդարանի կողմից վավերացումն է: Ազգային ժողովում համաձայնագրի վավերացումով կյանքի կկոչվի, շատերի կարծիքով, «Զանգեզուրի միջանցք» ասվածը, ինչն իշխանությունները քողարկել են «Թրամփի ուղի» անվան տակ, որպեսզի հանրությունը չգիտակցի այս ճանապարհի «միջանցքային» տրամաբանությունը, այն է` առանց հայկական կողմի վերահսկողության ճանապարհ Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ, որը մեր հարեւան ագրեսորների վաղեմի երազանքի իրագործումն է։

Իշխանականները, սակայն, գրեթե վստահ են, որ համաձայնագրի քննարկման ժամանակ խորհրդարանական ընդդիմությունն իրեն «կուլտուրական» է պահելու, քանի որ գոնե «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարն այն կարծիքն է հայտնել, որ խոսքը ոչ թե միջանցքի, այլ ճանապարհի մասին։

Նշենք, որ արդարադատության նախարարությունը բավականին արտառոց եզրակացություն է տվել, թե հայ-ամերիկյան համաձայնագիրը Հայաստանի օրենքներին հակասող դրույթներ է պարունակում եւ պահանջում է օրենսդրական փոփոխություն եւ նոր օրենքի ընդունում, բայց համաձայնագրի քաղաքական բնույթը հաշվի առնելով՝ եզրահանգել են, թե այն վավերացման ենթակա է: Օրինակ, Հարկային օրենսգրքի մի ամրագրմանը հակասող են համարել համաձայնագրով սահմանված հարկային արտոնությունները, TRIPP-ով անցնող-դարձողների հետ անմիջական շփման մեջ մտնող ընդունարանի՝ ֆրոնթ օֆիսի համաձայնությանը եւս անդրադարձել են, բայց` խիստ անորոշ: Պետական սահմանի մասին օրենքով՝ մարդիկ ու բեռները սահմանը կարող են հատել նաեւ միջազգային պայմանագրերի համաձայն, բայց արդարադատության նախարարությունը հաճախորդների հետ անմիջական շփման համար մասնավորի ծառայություններից օգտվելու հայ-ամերիկյան վերջին համաձայնության կոնտեքստում նաեւ նույն օրենքի մեկ այլ ձեւակերպում է մեջբերել, բայց առանց որեւէ եզրահանգման:

«Հարկ է նշել, որ «Պետական սահմանի մասին» օրենքի համաձայն՝ Հայաստանի սահմանով անձանց, տրանսպորտային միջոցների, բեռների եւ այլ գույքի բացթողնումն իրականացնում են սահմանապահ զորքերի զինծառայողները եւ մաքսային մարմինները: Ուստի համապատասխան փաստաթղթերի ստուգման եւ պետական սահմանով բացթողնման լիազորությունները վերապահված են բացառապես պետական մարմիններին»,- նշում է նախարարությունը` անորոշ տոնայնությամբ, որ չես հասկանում` դե՞մ է, թե՞ կողմ այս համաձայնագրին: Եթե կողմ է, ի՞նչ իմաստ ունի նման արտահայտություն գրելը, եթե դեմ է, ինչո՞ւ հստակ չի ասվում այդ մասին»:

Մանրամասնրեը՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

11:06 Flydubai չվերթի ինքնաթիռում տագնապի կարճատև ազդանշան է ստացվել, որը վկայում է ինքնաթիռի առևանգման մասին
13:57 Այսօր առավոտյան ձերբակալվել է GeorgX-ը
16:00 Աղետալի պատերազմի սկզբի ավարտին մնաց մի քանի ժամ
21:31 Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. ԶԼՄ
14:07 Փոքրիկ հսկան. 18-ամյա Ալվարդը 4 կգ 830 գրամ քաշով և 53 սմ հասակով տղա է լույս աշխարհ բերել
16:28 Թբիլիսիում Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու կասկածանքով ՀՀ քաղաքացի է ձերբակալվել
15:22 Երեխայի ծննդով պայմանավորված աջակցության չափը նախատեսվում է սահմանել 1 մլն դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից. նախագիծ
22:36 ՀՀ տարածքում գտնվող ցանկացած մշակութային կոթող Ադրբեջանում այլևս վերագրում են իրենց. ադրբեջանագետ
22:20 Պետք է հասկանալ, թե ինչ նկատի ուներ Փաշինյանը՝ հայտարարելով, որ ՌԴ-ի հետ հարաբերությունները նախկինի պես չեն լինի․ Զախարովա
13:00 «Մեր իմաստուն և հզոր նախագահ»․ Առուշ Առուշանյանի և Վլադիմիր Աբունցի մասին