Մամուլ 1 ժամ առաջ - 07:30 01-10-2026

Վարչապետը «բլոտ»-ում պարտվել է, դուրս եկել պայքարից. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Զավզակներ» հաղորդման ժամանակ ուշագրավ խոստովանություն է արել․ հայտարարել է, որ պաշտոնապես հրաժարվել է բլոտ խաղալուց, քանի որ հաճախ էր պարտվում։ Այս հայտարարությունը նաև ցույց է տալիս, որ վարչապետի ազատ ժամանակի զբաղմունքներից մեկը ոչ միայն ընթերցանությունն է, որի մասին ռիլեր է նկարում, հեծանիվ վարելը, որը քարոզում է, այլ «բլոտ» թղթախաղն է, սակայն առավել ուշագրավ է պարտության նկատմամբ նրա վերաբերմունքը և ռեակցիան։

Փաստորեն, «բլոտ»-ում հաճախակի պարտությունները Փաշինյանին ստիպել են թողնել խաղը։ Մինչդեռ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո, որի ավարտին Հայաստանը ծանր կորուստներ ունեցավ՝ կորցրեցինք Արցախի Հանրապետությունը, Փաշինյանը վարչապետի պաշտոնից չհրաժարվեց, ավելին՝ նորից առաջադրվեց ու 6 տարի դեռ շարունակում է տարբեր ոլորտներում պարտությունների շղթան, այդ թվում և կառավարման մեջ։

«Ժողովուրդ» օրաթերթին, սակայն, հետաքրքրեց նաև բլոտային պատմության մյուս կողմը՝ ո՞ւմ հետ է խաղացել Նիկոլ Փաշինյանը, ո՞վ է եղել նրա խաղընկերը, և հատկապես՝ ովքե՞ր են այն մրցակիցները, որոնց Փաշինյանը պարտվել է։

«Ժողովուրդ» օրաթերթը թեմայի շուրջ զրուցել է վարչապետի հետ քավոր-սանիկական հարաբերություններ ունեցող ԱԺ պատգամավոր Վահե Ղալումյանի հետ։ Վերջինս հետաքրքիր մանրամասներ է պատմել Նիկոլ Փաշինյանի հետ բլոտ խաղալու մասին՝ նշելով, որ ինքն այն զույգի կազմում է եղել, որը հաղթել է վարչապետին։

Ավելին, Ղալումյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում չի թաքցրել նաև իր ուրախությունը այդ հաղթանակի կապակցությամբ։

Այսպիսով, բլոտի պարտությունը պարտություն է ու հետևությունների տեղիք է տալիս վարչապետ Փաշինյանի համար, իսկ պատերազմում պարտությունը, հայրենիքի կորուստը, ՀՀ ինքնիշխան տարածքների օկուպացիան Փաշինյանին չեն ստիպում հետևություններ անել ու, օրինակ, դուրս գալ քաղաքականությունից։

Համաձայնեք՝ յուրօրինակ իրավիճակ է»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

11:06 Flydubai չվերթի ինքնաթիռում տագնապի կարճատև ազդանշան է ստացվել, որը վկայում է ինքնաթիռի առևանգման մասին
13:57 Այսօր առավոտյան ձերբակալվել է GeorgX-ը
16:00 Աղետալի պատերազմի սկզբի ավարտին մնաց մի քանի ժամ
21:31 Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. ԶԼՄ
14:07 Փոքրիկ հսկան. 18-ամյա Ալվարդը 4 կգ 830 գրամ քաշով և 53 սմ հասակով տղա է լույս աշխարհ բերել
16:28 Թբիլիսիում Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու կասկածանքով ՀՀ քաղաքացի է ձերբակալվել
15:22 Երեխայի ծննդով պայմանավորված աջակցության չափը նախատեսվում է սահմանել 1 մլն դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից. նախագիծ
22:36 ՀՀ տարածքում գտնվող ցանկացած մշակութային կոթող Ադրբեջանում այլևս վերագրում են իրենց. ադրբեջանագետ
09:32 Կատվալյանի կինը սկսել է ներկայացնել 5֊ամյա վաղեմության հայտարարագրերը
13:00 «Մեր իմաստուն և հզոր նախագահ»․ Առուշ Առուշանյանի և Վլադիմիր Աբունցի մասին