Աշխարհի 26-րդ ռակետ Կարեն Խաչանովը հաղթանակով է մեկնարկել Պեկինում անցկացվող ATP-500 շարքի մրցաշարում:
Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստն առաջին շրջանում մրցել է աշխարհի չորրորդ ռակետ, կանադացի Ֆելիքս Օժե-Ալյասիմի հետ ու առավելության հասել երկու սեթում՝ 6:3, 6:3։
Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի կամ սլովակ Ալեքս Մոլկանը, կամ ֆրանսիացի Արտուր Ռինդերկնեխը։
Հիշեցնենք, որ այս ամիս Կարեն Խաչանովն ու Ֆելիքս Օժե-Ալյասիմը հանդիպել էին նաև ԱՄՆ-ի բաց առաջնության (US Open) 1/16 եզրափակչում, որտեղ հայ թենիսիստը հաղթել էր 4 սեթում: Պեկինի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 4 089 385 դոլար է։