Սպորտ 1 ամիս առաջ - 17:20 29-09-2026

Ինչո՞ւ Ռոնալդուն խաղաժամանակ չի ստացել․ Պորտուգալիայի մարզչի պարզաբանումը

Ֆուտբոլի Պորտուգալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ժորժե Ժեզուշը պատմել է, թե ինչու սաուդյան «Ալ Նասրի» 41-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին խաղաժամանակ չի տրամադրել Նորվեգիայի թիմի դեմ Ազգերի լիգայի երկրորդ տուրի խաղում։ Պորտուգալացիները հաղթել էին 2:1 հաշվով։

«Մտածում էի նրան կես ժամով դուրս բերել խաղադաշտ։ Ես նույնիսկ այդպիսի պայմանավորվածություն ունեի Ռոնալդուի հետ, բայց խաղի ընթացքը թելադրեց իր պայմանները։

Ես որոշեցի, որ ամենահարմար պահը չէ նրան մարտի նետելու համար։ Ռամուշը լավ էր խաղում, գոլ խփեց, և ես որոշեցի, որ Ռամուշին փոխարինելու պահը չէ։ Ժամանակը գնում էր, և վերջում արդեն պետք էր ապահովել հավասարակշռություն և պահել հաշիվը։

Առջևում դեռ երկու հանդիպում կա։ Հնարավոր է՝ Դանիայի դեմ Ռոնալդուն խաղա»,- Ժեզուշի խոսքերը մեջբերում է A Bola-ն։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
08:13 Ուկրաինան հարվածել է Ռոստովի մարզի նավթավերամշակման գործարանին․ հրդեհ է բռնկվել
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը