ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ֆիզիկական անձանց արգելել է Ռուսաստանից մեկ միլիոն ռուբլուց ավելի կանխիկ գումար արտահանել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներ, ինչպես նաև Ադրբեջան, Տաջիկստան և Ուզբեկստան։
Նա նաև երկարաձգել է իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից կանխիկ ռուբլու արտահանման արգելքը դեպի Ադրբեջան, Տաջիկստան և Ուզբեկստան։
ՌԴ նախագահը ստորագրել է համապատասխան հրամանագիրը։