Ներքին 1 ժամ առաջ - 14:00 29-09-2026

«Եթե Դադիվանքը աղվանական է, ո՞ւր է այդ մշակույթը ստեղծող ժողովուրդը». Տեր Վրթանես

«Ադրբեջանը Արցախում մեր պատմամշակութային արժեքները պետք է ոչնչացնի, ինչպես ոչնչացրել է Նախիջևանում։ Նախիջևանում մոտ 102 եկեղեցի է ավերվել, մեկ եկեղեցի վերածվել է մզկիթի, և հայկական հետքն այդպես վերացվել է։ Միայն Հին Ջուղայում մոտ 6000 խաչքար են կոտրել։ Ընդհանուր առմամբ, Նախիջևանի տարածքում մոտ 10 հազար խաչքար է ոչնչացվել։

Նույն ճակատագրին կարժանանան Արցախի սրբավայրերը, եթե չպաշտպանենք։ Այս պահին ավելի քան ութ եկեղեցի արդեն ավերվել է։

Քաշաթաղի շրջանում պարսկական մզկիթ է ավերվել․ հավանաբար, իրենց թվացել է, թե հայկական եկեղեցի է»,– Aravot.am-ի հետ զրույցում ասաց Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանը՝ անդրադառնալով Արցախի հայկական Դադիվանք վանական համալիրում Բաքվի կողմից կազմակերպված՝ Ադրբեջանի աղվանա-ուդիական (ալբանա-ուդիական) կրոնական համայնքի ներկայացուցիչների այցին։ Անդրադառնալով աղվանա-ուդիական թեմային՝ Տեր Վրթանեսը նշեց. «Ուդիները Ուտիքի հայերն են, զտարյուն հայեր են, այսինքն՝ Ուտիքում եղած հայկական մշակույթն է։

Եթե այդ ամենը աղվանական է, ուդիական է, ապա ո՞ւր է այդ մշակույթը ստեղծող ժողովուրդը։

Ադրբեջանը, որպես արհեստական պետություն, որը ստեղծվել է այլոց մշակույթի վրա, փորձում է վերացնել այլոց մշակույթը՝ ինքնահաստատվելու համար»։

Նրա խոսքով՝ նախապատմական շրջանից մինչև 2023 թվականը արցախցիներն ապրել են իրենց պատմական հայրենիքում, մինչև Ադրբեջանի իշխանությունների կողմից, միջազգային հանրության և ՀՀ իշխանությունների լռության պայմաններում, բռնի կերպով զրկվեցին իրենց հայրենիքից։

Տեր Վրթանեսի խոսքով՝ ՀՀ իշխանությունների համար «միակ սրբությունը իրենց աթոռն է», հետևաբար, քանի դեռ նրանք իշխանության են, «լռելու են հայկականության ոչնչացման» հարցում։

Մանրամասները՝ aravot.am կայքում։

Ամենից շատ դիտված

19:30 Ողբերգական պատահար Ռուբեն Գևորգյանին պատկանող Reebok մարզահամալիրում․ ՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել
23:49 Հիմա ամենաշատը պապայիս գրկի կարիքն եմ զգում. Գագիկ Ծառուկյանի դստեր գրառումը
18:31 «Աթենք»-ի աշխատակիցները բողոքում են 14-ժամյա գրաֆիկից. արտադրամասի ղեկավարը դժգոհությունները որակում է «չհիմնավորված»
20:32 Ցեմենտն աննախադեպ թանկացել է. քաոս կամ թանկացումներ. ինչ է սպասվում
23:22 Հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարով ֆլեշմոբ է մեկնարկում
22:18 Ռուսաստանի նման երկրին հաղթել հնարավոր չէ, ուստի հաղթանակն անպայման մերն է լինելու. Պուտին
20:40 Ընդդիմությունը ԵԽԽՎ զեկույցից գոհ լինելու կամ այն իշխանությունների դեմ օգտագործելու շատ հիմնավոր պատճառներ չունի․ Արփինե Հովհաննիսյան
09:00 ՔՊ֊ական պատգամավորին 150.2 միլիոն դրամ «գցել են», բայց այդ փողը հայտարարագրում չի երևում
10:17 Արայիկի հարցին հարցով պատասխանենք. «Ո՞նց կարող է Փաշինյանը մնալ Հայաստանի վարչապետ...». Կարեն Հեքիմյան
18:24 ԵԽԽՎ զեկույցը․ ապտակ Փաշինյանի իշխանության լեգիտիմությանը. Սուրենյանց