Ուղիղ եթեր
Սպորտ 47 րոպե առաջ - 21:13 28-09-2026

Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը առաջին խաղակեսից հետո զիջում է Չեռնոգորիային

Ազգերի լիգայի խաղարկության C2 խմբի երկրորդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընդունել է Չեռնոգորիայի ընտրանուն։

Առաջին խաղակեսից հետո մեր թիմը զիջում է 1-2 հաշվով։ Հանդիպման հաշիվը 20-րդ րոպեին բացվեց ինքնագոլի արդյունքում, որը գրանցվեց պաշտպան Էրիկ Փիլոյանի անվան դիմաց։

Հայաստանի հավաքականին հաջողվեց արագ գտնել պատասխանը. 34-րդ րոպեին աչքի ընկավ Արթուր Սերոբյանը՝ վերականգնելով հավասարությունը։ Հատկանշական է, որ Սերոբյանն այսօր ազգային հավաքականի կազմում անցկացնում է իր հոբելյանական՝ 30-րդ հանդիպումը։

Սակայն ընդամենը 4 րոպե անց՝ 38-րդ րոպեին, Կրստովիչը խփեց չեռնոգորցիների երկրորդ գնդակը՝ առաջին խաղակեսն ավարտելով հյուրերի հաղթանակով։