Սպորտ 1 ժամ առաջ - 15:27 27-09-2026

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Խորվաթիայի հավաքականին

Շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայի վերջին՝ 11-րդ խաղափուլում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 3:1 հաշվով առավելության է հասել Խորվաթիայի հավաքականի նկատմամբ։

Մեր հավաքականը 22 հնարավորից վաստակեց 17 միավոր (7 հաղթանակ, 3 ոչ-ոքի, 1 պարտություն)։

Հայաստանի կանանց հավաքականն էլ 3։1 հաշվով հաղթել է տանտերերին՝ ուզբեկներին։

Ամենից շատ դիտված