Արտաքին 46 րոպե առաջ - 17:28 26-09-2026

Իրանն իր ռազմական կարողությունների մի մասը տեղափոխել է ստորգետնյա օբյեկտներ

Իրանն իր զինված ուժերի ռազմավարական կարողությունների մի մասը տեղափոխել է պաշտպանված շրջաններ և ստորգետնյա ենթակառուցվածքներ՝ երկրի պաշտպանական ներուժն ապահովելու նպատակով:

Այս մասին շաբաթ օրը հայտարարել է Իրանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, բրիգադային գեներալ Ռեզա Թալայի-Նիկը, փոխանցում է Tasnim գործակալությունը:

Նրա խոսքով՝ տարիներ ի վեր Իրանի դեմ պատերազմների պատճառ են դարձել աշխարհաքաղաքական նպատակներն ու տարածաշրջանում երկրի ռազմավարական դիրքի վրա ազդելու փորձերը: Գեներալը նշել է, որ առանձնահատուկ նշանակություն ունեն էներգետիկ ռեսուրսները, Պարսից ծոցը և ռազմավարական կարևորություն ունեցող Հորմուզի նեղուցը:

Թալայի-Նիկը հայտնել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի մասնակցությամբ վերջին պատերազմների ընթացքում, իրանական կողմի գնահատմամբ, նախկին նպատակներին ավելացել են Իրանի խաղաղ միջուկային ծրագիրը, հրթիռային ու տարածաշրջանային ներուժը, ինչպես նաև ռազմածովային կարողությունները թուլացնելու փորձերը:

Պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչը պնդել է, թե հակառակորդին չի հաջողվել հասնել իր հիմնական ռազմավարական նպատակներին, մինչդեռ Իրանը, նրա խոսքով, կարողացել է «վնաս հասցնել հակառակորդին»:

Խոսելով պաշտպանական ներուժի պահպանմանն ուղղված քայլերի մասին՝ Թալայի-Նիկը նշել է, որ զինված ուժերի ռազմավարական կարողությունների մի մասը դեռ նախորդ տարիներին էր տեղափոխվել ապահով տարածքներ և ստորգետնյա օբյեկտներ:

Ըստ նրա՝ դա թույլ է տվել ձախողել Իրանի պաշտպանական ներուժի և սպառազինության արտադրության հնարավորությունների վերաբերյալ հակառակորդի որոշ հաշվարկներ:
Գեներալը նաև կոչ է արել միաժամանակ ամրապնդել երկրի պաշտպանունակությունն ու ներքին ներուժը: Նա ընդգծել է, որ Իրանը պետք է բարձրացնի դիմադրողականությունը տարբեր ոլորտներում՝ զսպման կարողությունը պահպանելու համար:

Ամենից շատ դիտված

21:13 Ռուսաստանը պատրաստ է վերսկսել բանակցությունները Կիևի հետ. Պուտին
22:13 ԱՄՆ-ն ու Չինաստանը հսկայական առաջընթաց են գրանցել՝ ի շահ երկու երկրի. Թրամփ
21:01 Լոռու մարզում Kia-ն բախվել է բետոնե արգելապատնեշներին․ ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը հանկարծամահ է եղել
08:10 Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան․ «Հրապարակ»
20:00 Երկրորդ անգամ են սպանել Ալբերտին
21:05 Մի Տարոն Մարգարյան էլ Արայիկ Հարությունյանն է. մեդալների «բարի» ավանդույթը
22:49 Ինչպես թիրախավորել անչափահասին՝ կասկածելով թմրանյութերից կախում կամ նյարդային խանգարում ունենալում․ մաստեր կլաս ՆԳՆ-ից
18:51 Բայրամովը ինչ էլ ասի՝ Միրզոյանը ժպտալու է, իսկ գերիների հարցը լսելիս կարող է ասել՝ «դե ծնգըլ արեցիք»
12:30 Նոյեմբերյանում 4-5 մարտական դիրք է հանձնվել Ադրբեջանին. սահմանագիծը հասել է Բերդավանի սրբատեղիին
21:35 Լավ էլի, ախպերական, տվել են, ծախել եմ. Երևանում ֆուտբոլային տոմսեր են ապօրինի վաճառում