Թրամփի հետ հանդիպումը տեղի չի ունենա, քանի դեռ երկու պետությունների միջև վստահությունը չի վերականգնվել։ Այս մասին CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։
«Լսեք, նախ և առաջ, դուք գիտեք, թե ինչպիսին է իրավիճակը Իրանում: Այն, ինչ նրանք արեցին մեզ և մեր ժողովրդի հետ, շատ է վշտացրել մարդկանց»,- պատասխանել է Փեզեշքիանը:
Իրանի նախագահը հաստատել է թղթակցի խոսքերն այն մասին, որ քաղաքական տեսանկյունից նման հանդիպում կազմակերպելը շատ բարդ է:
«Քանի դեռ վստահությունը չի վերականգնվել: Քանի դեռ նրանք չեն դադարեցրել անել այն, ինչ ամեն օր պարտադրում են մեզ, նրանց վստահելը բարդ է»,- հավելել է Փեզեշքիանը՝ բացատրելով, թե որ պայմաններում կարող էին տեղի ունենալ Թրամփի հետ իր բանակցությունները: