Յակուտիայի Էլգինսկի ածխի հանքավայրում իրականացվող եռակցման աշխատանքների ժամանակ պայթյուն է տեղի ունեցել, կան զոհեր։ Դեպքի հանգամանքները պարզվում են, հաղորդում է Սախայի Հանրապետության դատախազությունը։
Օպերատիվ տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել սեպտեմբերի 26-ին՝ հանքավայրի պահուստային պոմպակայանում զոդման աշխատանքներ իրականացնելու ընթացքում։
Դատախազությունը զոհերի հստակ թիվը դեռևս չի նշում։
Յակուտիայի դատախազ Սերգեյ Դյաբկինի հանձնարարականով Ներյունգրիի շրջանային դատախազությունը ստուգումներ է սկսել դեպքի առթիվ։
Գերատեսչությունից հայտնել են, որ ստուգման արդյունքներով, հիմքերի առկայության դեպքում, կձեռնարկվեն համապատասխան դատախազական արձագանքման միջոցներ։