Ներքին 1 ամիս առաջ - 20:05 25-09-2026

Մի հատ կոմբայն էլ իշխանություններին ենք նվիրելու՝ նստեն, քշելով գնան Ադրբեջան. Սամվել Կարապետյան

«Մենք հոկտեմբերին կայանալիք ընտրություններին տարբեր ձևաչափերով մասնակցելու ենք»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը։

Դիտարկմանը, որ իշխանության ներկայացուցիչների խոսքով՝ «Ուժեղ Հայաստան»-ը միայն Լոռու մարզում է թեկնածու առաջադրել, այն էլ նրա համար, որ կոմբայն են նվիրել համայնքին, Կարապետյանն արձագանքեց. «Մի հատ կոմբայն էլ իշխանություններին ենք նվիրելու՝ նստեն, քշելով գնան Ադրբեջան։ Հաջորդ «ուրախ ավտոբուսը» փոխելու ենք ուրախ կոմբայնով»։

Կարապետյանը նաև ընդգծեց, որ իրենց թեկնածուները անազատության մեջ են՝ կա՛մ բանտերում են, կա՛մ տնային կալանքի տակ են, կա՛մ վարչական հսկողության տակ են։

«Այս անգամ որոշել ենք ավելի խելացի քայլերով գնալ առաջ»,- հավելեց նա։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին