Ներքին Խոսք 3 տարի առաջ - 17:52 03-07-2023

Ովքեր ուզում են՝ Արցախից գնան, ջհանդամը քինան, ձայնը կտրած թող գնան․ ԱՀ նախագահ

Հունիսի 29-ին Արցախի Հանրապետության ԱԺ-ում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպման ժամանակ պատգամավորները հարց են ուղղել նրան այն մարդկանց վերաբերյալ, որոնք Արցախի համար ծանր օրերին Արցախում չեն, նրանց մի մասը զբաղեցնում է բարձր պաշտոններ։
Հարցին ի պատասխան՝ Արայիկ Հարությունյանը նախ ասել է, որ Արցախի բարձրաստիճան պաշտոնյաներից միայն մեկն է, որ գտնվում է Հայաստանում՝ Արցախի ԱԳ նախարարը։

«Դա իմ որոշումն է, որ մեր ԱԳ նախարարը պիտի մնա Երևանում՝ հաշվի առնելով իրավիճակը։
Իրականում մտածում եմ, որ մենք շատ խիստ որոշումներ պետք է կայացնենք։ ԱԱԾ-ին հանձնարարել եմ բարձրաստիճան պաշտոնյաների՝ բաժնի պետերից մինչև նախագահ, կա հիմնավորում, որ բացակայում են, կա չհիմնավորվածություն, որ ընտանիքի անդամներին տեղափոխել են, դա գնահատվելու է ոչ արդյունավետ, և իմ կողմից լինելու են որոշումներ։

Լուրջ որոշումների փաթեթ ենք ներկայացնելու, նրանք, ովքեր թողել են երկիրն ու հեռացել, այսօր վարձակալությամբ տվել են իրենց գույքը, ստանում են եկամուտներ, նրանց բոլորի նկատմամբ պետք է որոշում կայացնենք։ Ես չեմ կարող ասել՝ ինչ ենք անելու, մի կողմից՝ պիտի հարգենք մեր սահմանադրությունը, բայց ես կողմնակից եմ, որ նման մարդկանց նկատմամբ լինի շատ խիստ վերաբերմունք։ Առաջին հերթին զրկել եկամուտի հնարավորությունից, սա բարձրաձայն հայտարարում եմ։

Էդ, որ հայտարարում են, գոռում են, փախնում են, բոլորն ուզում են դուրս գալ… նախ՝ ով ուզում է՝ գնա, ջհանդամը գնա, ձայնը կտրած թող գնա, ժողովուրդը ուզում է ապրել այստեղ, արարել այստեղ»,- շեշտեց Արայիկ Հարությունյանը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում