Ներքին Տեսանյութ 1 ժամ առաջ - 18:35 25-09-2026

Ինչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում է

✅ Եթե հայտնվել եք փլատակներում, խուճապի մի՛ մատնվեք։ Անհրաժեշտության դեպքում առաջին բուժօգնություն ցույց տվեք ինքներդ ձեզ։ Եթե ձեզ հետ փլատակում կան ուրիշ մարդիկ, հանգստացրեք և առաջին բուժօգնություն ցույց տվեք։

✅ Կապ հաստատեք դրսում և մոտակա փլատակներում գտնվողների հետ․ գոռացեք պարբերական ընդմիջումներով, տարածքում գտեք երկու առարկա, օրինակ՝ քար, մետաղի կտոր և դրանք հարվածեք իրար։

✅ Տուն կամ աշխատավայր վերադառնալուց հետո ստուգեք՝ արդյո՞ք վնասված չեն էլեկտրահաղորդալարերը կամ չկա գազի արտահոսք։

✅ Ստուգեք՝ արդյո՞ք վնասված չեն վառարաններն ու ծխնելույզները․ կրակ մի՛ վառեք մինչև ավերվածությունների լիակատար վերացումը։

✅ Ստուգեք՝ արդյո՞ք հետցնցումներից պատերի վրա չեն առաջացել նոր ճեղքեր։

✅ Հեռախոսը զբաղեցրեք միայն խիստ անհրաժեշտության դեպքում՝ շտապօգնություն, Փրկարար ծառայություն կամ ոստիկանություն զանգահարելու համար։

✅ Երկրաշարժի հետևանքների վերացման նպատակով ձեռնարկվող միջոցառումներին տեղեկանալու համար հետևեք ռադիոյով և հեռուստացույցով տրվող ՆԳ նախարարության պաշտոնական հաղորդագրություններին։

Տեսանյութ: