Ներքին 49 րոպե առաջ - 19:56 24-09-2026

Պապոյանն ընդունել է ՎԶԵԲ-ի Թուրքիայի և Կովկասի հարցերով գործադիր տնօրենի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 24-ին ընդունել է ՎԶԵԲ-ի Թուրքիայի և Կովկասի հարցերով գործադիր տնօրեն Էլիզաբետտա Ֆալչետտիի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի տնտեսության ոլորտում իրականացվող պետական քաղաքականության առանցքային ուղղություններին և դրանց շրջանակում ՎԶԵԲ-ի ներգրավվածությանն առնչվող հարցեր։

Մտքեր են փոխանակվել համագործակցության ընդլայնման հնարավորությունների շուրջ։

Հայաստանից արտահանման դիվերսիֆիկացման և նոր շուկաներ մուտք գործելու համատեքստում Գևորգ Պապոյանն առաջարկել է շարունակել քննարկումները ՎԶԵԲ-ԵՄ-ի ՓՄՁ աջակցության գործիքները Հայաստանի արտահանման ռազմավարությանը և արդյունաբերական առաջնահերթություններին առավել սերտորեն համապատասխանեցնելու շուրջ։

Կողմերը պայմանավորվել են շարունակել համատեղ աշխատանքը և առաջ մղել համագործակցության օրակարգը։