Ներքին 1 ժամ առաջ - 15:30 24-09-2026

Կարող եք՝ հեղափոխություն արեք, եթե ոչ՝ ուրեմն համաձայն եք այն ամենի հետ, ինչ ծագում է Փաշինյանի ուղեղում. Արամ Քոչարյան

Արամ Քոչարյանը գրում է.

«ՀՀ վարչապետի աշխատակազմը հրապարակել է ՀԱՍԵ-ի բարենորոգման ճանապարհային քարտեզը։ Երբ ասում էին, որ սահմանադրություն եք խախտում, խառնվում եք եկեղեցու ներքին գործերին, Նիկոլ Փաշինյանն ու իրա պրոպագանդիստները ասում էին, թե իբր որպես վարչապետ չի եկեղեցու հարցերին խառնվում, այլ՝ որպես հավատավոր մարդ։

Հիմա էլ ոչ թե ՀՀ վարչապետի աշխատակազմն է խառնվում եկեղեցու գործերին, այլ ուղղակի հավատավոր մարդո՞ւ աշխատակազմը։

Ի դեպ, զեկույցում ոչ թե առաջարկներ են, թե պետությունը ինչ օրենսդրական կարգավորումներ պետք է ընդունի, այլ հենց կոնկրետ առաջարկներ, թե եկեղեցին ինչպես պետք է կազմակերպվի ներսից։

Էս մարդիկ թքած ունեն Սահմանադրության վրա։ Թքած ունեն ցանկացած օրենքի վրա։

Իրենց ուղեղում կա միայն մեկ ճշմատրություն. դա Նիկոլ Փաշինյանն է։ Ինչ Նիկոլ Փաշինյանի ուղեղով անցնում է, դա է ճշմարտությունը, դա է օրենքը, դա է կարգը։

Կարող եք՝ հեղափոխություն արեք, եթե ոչ՝ ուրեմն համաձայն եք այն ամենի հետ, ինչ ծագում է Փաշինյանի ուղեղում: