Արտաքին 2 ամիս առաջ - 23:25 22-09-2026

Զելենսկին և Ֆոն դեր Լայենը քննարկել են Ուկրաինային ֆինանսական աջակցության հարցերը

Մենք Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ մանրամասն քննարկեցինք, թե ինչպես ապահովել մեր երկրի ֆինանսական կայունությունը այս և հաջորդ տարի: Մենք շնորհակալ ենք ԵՄ-ի կողմից 90 միլիարդ դոլարի վարկի վերաբերյալ որոշման համար, և Ուկրաինան կատարում է դրա հետ կապված պարտավորությունները՝ բյուջեի դեֆիցիտը հնարավորինս փակելու համար: Մենք համաձայնեցինք, որ թիմերը կաշխատեն նաև ֆինանսական աջակցության այլ եղանակների վրա։

Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Մենք նաև խոսեցինք պատժամիջոցների հարցի մասին: Այն ժամանակ, երբ Ռուսաստանը դաժան հարվածներ է հասցնում մեր ժողովրդին, և նույնիսկ հիմա, Գլխավոր ասամբլեայի ժամանակ, շատ շրջաններում շարունակվում են օդային հարձակումները անօդաչու թռչող սարքերով և բալիստիկ հրթիռներով, առանձին ռուս օլիգարխների նկատմամբ պատժամիջոցների վերացման մասին ազդանշանները թվում են ինքնասպանական և հակաարդյունավետ: Պատերազմներն ավարտվում են վճռականությամբ և ուժով, այլ ոչ թե ագրեսորի գործընկերներին զիջումներով: Ես շնորհակալ եմ Ուրսուլային ԵՄ պատժամիջոցների ցուցակներում լրացուցիչ ռուսական անուններ ներառելու ուղղությամբ աշխատելու պատրաստակամության համար: Հենց նման քայլերն են մոտեցնում արժանապատիվ խաղաղությունը և երաշխավորված անվտանգությունը»,- նշել է նա։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին