ՊԵԿ վարչության պետն ու տեղակալը պարգևատրվել են Երախտագիտության մեդալով
Հայաստանի Հանրապետության Անկախության 35-ամյակի առթիվ, երկարամյա արգասաբեր գործունեության և նվիրումի համար ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ և ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով Երախտագիտության մեդալով պարգևատրվել են Պետական եկամուտների կոմիտեի համալիր հարկային ստուգումների վարչության պետ Մկրտիչ Մկրտչյանը և ՊԵԿ արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչության պետի տեղակալ Մհեր Մարտիրոսյանը։
ՊԵԿ համալիր հարկային ստուգումների վարչության պետ Մկրտիչ Մկրտչյանն իր երկարամյա և բարեխիղճ աշխատանքով նշանակալի ավանդ ու ներդրում ունի հարկային ծառայության զարգացման ու կայացման գործում։
ՊԵԿ արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչության պետի տեղակալ Մհեր Մարտիրոսյանը տարիների արդյունավետ ու նվիրված աշխատանքով նպաստել է մաքսային համակարգի առաջընթացին ու կատարելագործմանը։
Կոմիտեի յուրաքանչյուր աշխատակցի մասնագիտական նվիրումն ու պատասխանատու աշխատանքը Պետական եկամուտների կոմիտեի կայուն զարգացման և արդյունավետ աշխատանքի կարևոր հիմքերից են։