Ավելին Ներքին 56 րոպե առաջ - 12:08 21-09-2026

Google-ի գլխավոր էջն այսօր հայկական եռագույնով է

Google-ն այսօր՝ Հայաստանի Անկախության օրը, իր գլխավոր էջը զարդարել է հատուկ լոգոտիպով՝ պատկերելով ծածանվող հայկական եռագույնը։ Պատկերված է Հայաստանի դրոշը երկնքի ֆոնին։

Այս տոնական լոգոները հիմնականում տեսանելի են լինում Google-ի հայաստանյան տիրույթում։