Սպորտ 2 ամիս առաջ - 22:13 20-09-2026

Մադրիդի Ռեալը անարդար մրցավարության մասին հայտարարություն է տարածել

Իսպանական Լա լիգայի 7-րդ տուրի կենտրոնական հանդիպումը՝ մադրիդյան դերբին, ավարտվել է ոչ միայն «Ատլետիկոյի» տնային հաղթանակով (2:1), այլև մրցավարական մեծ սկանդալով։

Մադրիդի «Ռեալը» պաշտոնական հայտարարություն է տարածել՝ խիստ քննադատության ենթարկելով «Սիվիտաս Մետրոպոլիտանո» մարզադաշտում կայացած խաղի գլխավոր մրցավար Միգել Անխել Օրտիս Արյասի աշխատանքը։

«Արքայական» ակումբի մամուլի ծառայությունը նշում է, որ խաղի ելքը վճռվել է անարդար մրցավարության պատճառով դեռևս առաջին խաղակեսում, որտեղ մրցավարը խնայել է դաշտի տերերին։

Ըստ մադրիդցիների՝ 35-րդ րոպեին «Ատլետիկոյի» պաշտպան Կուտի Ռոմերոն բացահայտ կոպտությամբ հարվածել է Ջուդ Բելինգհեմի ծնկին: Արյասը սկզբում դեղին քարտ է ցույց տվել Բելինգհեմին, սակայն VAR համակարգի պատասխանատու Տրուխիլյո Սուարեսի միջամտությունից և կրկնապատկերը դիտելուց հետո չեղարկել է անգլիացու քարտը, իսկ Ռոմերոյին հեռացնելու փոխարեն բավարարվել է միայն դեղին քարտով։

Ավելի ուշ՝ 44-րդ րոպեին, Կանգ-Ին Լին նույնպիսի վտանգավորությամբ հարվածել է Ֆեդերիկո Վալվերդեի կոճին, սակայն այս դեպքում մրցավարն անգամ տուգանային չի արձանագրել, իսկ VAR-ը լռել է։

Դերբիի հիմնական և ճակատագրական իրադարձությունները ծավալվեցին ընդմիջումից հետո: 50-րդ րոպեին «Ռեալի» պաշտպան Դին Հոյսենը սեփական տուգանային հրապարակում կանոնների խախտում թույլ տվեց Ջուլիանո Սիմեոնեի նկատմամբ: Մրցավարը կրկին դիմեց VAR-ի օգնությանը և այս անգամ անզիջում գտնվեց՝ ցույց տալով կարմիր քարտ ու նշանակելով 11-մետրանոց։

Հարվածն անվրեպ իրացրեց Ալեխանդրո Գրիմալդոն՝ բացելով հաշիվը: Տասը հոգով մնացած հյուրերն ընդամենը վեց րոպե անց բաց թողեցին նաև երկրորդ գնդակը. աչքի ընկավ Ջոնաթան Դևիդը։

Թեև 76-րդ րոպեին «Ռեալի» հարձակվող Դիոմանդեն հարմար դիրքից չկարողացավ գրավել Յան Օբլակի պաշտպանած դարպասը, Ժոզե Մոուրինյուի գլխավորած թիմն այնուամենայնիվ կարողացավ վերադարձնել ինտրիգը. 89-րդ րոպեին Բեռնարդոյի իրացրած տուգանայինից հետո Անտոնիո Ռուդիգերը գլխի հարվածով կրճատեց հաշվի տարբերությունը:

Սակայն մնացած ժամանակահատվածում հյուրերի ջանքերն արդյունք չտվեցին, և դերբին ավարտվեց «Ատլետիկոյի» հաղթանակով։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է