Ռուսն ու Փաշինյանը հայաթափեցին Արցախը, ես էդ օրերին ամեն ինչ տեսել եմ. պատերազմի մասնակից Արցախցի 67-ամյա Իսմայիլ Ավանեսյանը մասնակցել է արցախյան բոլոր պատերազմներին։ Նա ասում է՝ անգամ ամենավատ երազում չէր կարող պատկերացնել, որ մի օր Արցախը կհայաթափվի։
Ավանեսյանն արդեն երեք տարի է՝ Գյումրիում է ապրում, սակայն, իր խոսքով, մտքերն ու հիշողություններն Արցախում են։ «Ռուսն ու Փաշինյանը հայաթափեցին Արցախը, ես էդ օրերին ամեն ինչ տեսել եմ»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է պատերազմի մասնակիցը։
Նրա խոսքով՝ Արցախի հայաթափումը իր համար պարզապես հայրենիքի կորուստ չէ, այլ իր ամբողջ կյանքի պատմության ու պայքարի կորստի զգացում։ «Ես մասնակցել եմ բոլոր պատերազմներին, էդ հողի համար կռվել եմ։ Ոչ մի անգամ չէի մտածի, որ Արցախը մի օր հայաթափված կտեսնեմ»,- ասում է Իսմայիլ Ավանեսյանը։
Նա նշում է, որ անցած երեք տարիներին էլ չի կարողացել համակերպվել ստեղծված իրավիճակի հետ և շարունակում է ապրել Արցախ վերադառնալու հույսով։
Մանրամասները` տեսանյութում։