Ուղիղ եթեր
Ավելին 12 ժամ առաջ - 11:47 19-09-2026

Գազարի «լվացքը»՝ լվացքի մեքենայում

Բլոգեր Հեզեր Բարնսը բուռն քննարկումների առիթ է դարձել՝ խոստովանելով, որ գազարը լվացել է լվացքի մեքենայով։

Սոցիալական ցանցերի աստղը, որը Ինստագրամում հայտնի է որպես «Our Barnes Yard», իր տան և ապրելակերպի մասին գրառումների շնորհիվ հավաքել է մոտ 300,000 հետևորդ։ Բարնսը պարբերաբար կիսվում է տան գաղափարներով, վերանորոգման խորհուրդներով և ինքնուրույն աշխատանքներով իր լսարանի հետ։

Նրա վերջին «խոհարարական հնարքը» շփոթեցրել իր հետևորդներին։

Բարնսն իր արարքն անվանել է «մի փոքր խելագար», բայց կոչ է արել իր հետևորդներին վստահել իրեն։ «Ես միշտ լվանում եմ իմ այգում աճեցրած գազարը լվացքի մեքենայի մեջ... Ես դա անում եմ տարիներ շարունակ», - ասել է նա։

Բլոգերը հողով ծածկված գազարները պլաստիկ տարայից դատարկել է լվացքի մեքենայի թմբուկի մեջ, փակել դուռը և մեքենան դրել սառը ջրով և առանց պտտման մեղմ ռեժիմի։ «Այնուհետև ես պարզապես թողնում եմ, որ դրանք պտտվեն»,-հավելել է նա։

Սոցիալական ցանցերի օգտատերերը ոգևորված չեն բանջարեղենի լվացման անսովոր մեթոդով։