Արտաքին 5 ժամ առաջ - 18:18 18-09-2026

Բաքուն դատապարտել է Ֆրանսիայի պնդումներն Ադրբեջանում ձերբակալությունների ռիսկի մասին

Պաշտոնական Բաքուն դատապարտել է Ֆրանսիայի պնդումներն Ադրբեջանում կամայական կալանքի և անարդար դատավարության ռիսկի մասին, ինչի պատճառով Փարիզը կոչ է արել իր քաղաքացիներին զգուշանալ Ադրբեջան մեկնելուց:

Այս մասին նշել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն՝ ի պատասխան Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղարի սեպտեմբերի 17-ի հայտարարության։

Հաջիզադեն ընդգծել է, որ Բաքուն կտրականապես մերժում է նման մեղադրանքները։

Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության պաշտոնական հայտարարություններում նշվում է, որ Ֆրանսիայի քաղաքացիները (ներառյալ՝ երկքաղաքացիություն ունեցողները), որոնք զբոսաշրջության կամ գործարար նպատակներով մեկնում են Ադրբեջան, կարող են ձերբակալվել։

Փարիզը պնդում է, որ ձերբակալման դեպքում երկրում մարդու հիմնարար իրավունքները չեն երաշխավորվում, և քննության տակ գտնվողները կարող են բախվել կողմնակալ արդարադատության։

Ձեզ գուցե հետաքրքրի