Ուղիղ եթեր
Ներքին 1 ժամ առաջ - 12:22 18-09-2026

Հայկական դպրոցները միանում են ChatGPT-ին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Օփեն ԷյԱյ (OpenAI) միջազգային թվային հարթակի համագործակցության արդյունքում 2026-2027 ուսումնական տարվանից Հայաստանի պետական դպրոցները ստանում են հասանելիություն ChatGPT Edu հարթակին։

Հարթակին հասանելիություն ստանալու համար անհրաժեշտ է մուտք գործել my.emis.am հարթակի անձնական օգտահաշիվ, այնուհետև սեղմել OpenAi սեղմակը՝ անմիջապես հայտնվելով դպրոցին տրամադրված ChatGPT օգտահաշվում: ChatGPT Edu հարթակի պատշաճ օգտագործման և կիրառման նպատակով մշակվել են ուղեցույցներ՝ նախատեսված դպրոցների տնօրենների, տեղակալների, առարկայական մեթոդական միավորումների նախագահների և ուսուցիչների համար։

Հարթակը, որպես միասնական կրթական գործիքակազմ, հասանելի է բոլոր պետական դպրոցներին։
Ուղեցույցները երաշխավորված են Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի կողմից։

Ուսուցման գործընթացում ԱԲ նոր գործիքի կիրառումը նպատակ ունի բարելավել կրթության որակը՝ նպաստելով սովորողների կիրառական հմտությունների ձևավորմանը։



Ամենից շատ դիտված

18:18 Ջավախքը թույլ չի տա վիրավորել իր զավակների հիշատակը. բաց նամակ Փաշինյանին
18:00 ՔՊ պատգամավորը Կոջոյան դպրոցից դուրս է եկել, բայց այնտեղ թողել է իր ամուսնուն
21:36 Ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին ու դիմել փախուստի, ապա նա վրաերթի է ենթարկվել «Lada»-ի կողմից․ վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է
22:00 Ինչպես «Ուժեղ Հայաստանի» խորհրդատուն ու փորձագետը «ծախեց» ԵՊՀ–ն
18:32 Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»
20:36 Մենք ստիպված եղանք մեր իրավունքը նվաճել մարտի դաշտում. Ալիև
07:15 Գործի է անցել Զարեհ Սարգսյանը. «Կազմակերպեք՝ մտնեմ Նիկոլի մոտ»․ «Իրավունք»
23:59 Զինծառայողի մահվան հանգամանքները չեն պարզվել. ՄԻԵԴ-ը Հայաստանին պարտավորեցրել է վճարել 50 հազ. եվրո փոխհատուցում․ Հետք
16:33 Փրկվել է Մալիշկա գյուղում հայտնաբերված Միջազգային կարմիր ցուցակում և ՀՀ Կարմիր գրքում գրանցված սապսանը. ԲԸՏՄ
14:00 Կազինոյի 140 միլիոն դրամը ֆա՞րս է․ ԲԿ տնօրենը գույք է հափշտակել