Սպորտ 1 ժամ առաջ - 22:49 16-09-2026

«Արարատ-Արմենիան» 4:1 հաշվով պարտություն կրեց չեխական «Սպարտա»-ից

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» Եվրոպա լիգայի 2026/2027 մրցաշրջանի լիգայի փուլի մեկնարկային տուրում Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընդունեց Պրահայի «Սպարտային»։ Հանդիպումն ավարտվեց հյուրերի վստահ հաղթանակով՝ 1:4 հաշվով։

Խաղի մեկնարկը բավականին խոստումնալից էր հայկական թիմի համար. դաշտի տերերը փորձում էին վերահսկել գնդակը և ստեղծեցին մի քանի վտանգավոր պահ։ Արդեն 10-րդ րոպեին հաշիվը բացելու հիանալի հնարավորություն ուներ Սանդրո Լիման, սակայն նրա գլխով հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին։

Չնայած «Արարատ-Արմենիայի» ակտիվությանը՝ չեխական ակումբը կարողացավ երկու րոպեում շրջել խաղի ընթացքը։ 20-րդ և 22-րդ րոպեներին անկյունայինների խաղարկումից հետո հյուրերի նորվեգացի պաշտպան Տոբիաս Գուդդալը դուբլ ձևակերպեց՝ առաջ մղելով իր թիմին։

Երկրորդ խաղակեսում հյուրերը շարունակեցին ճնշումը, և 53-րդ րոպեին Ջոն Մերկադոն մոտ տարածությունից խփեց «Սպարտայի» 3-րդ գնդակը: Ընդամենը երկու րոպե անց հայկական թիմը կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը։ Արթուր Սերոբյանի իրացրած անկյունայինից և Սանդրո Լիմայի փոխանցումից հետո աչքի ընկավ պաշտպան Բրունո Վիլսոնը՝ հաշիվը դարձնելով 1:3։ Այնուամենայնիվ, «Սպարտային» հաջողվեց վերջակետ դնել այս խաղում. 71-րդ րոպեին փոխարինման դուրս եկած Պատրիկ Վիդրան գլխի հարվածով խփեց չեխերի 4-րդ գնդակը։

Եվրոպա լիգայի լիգայի փուլի երկրորդ տուրում «Արարատ-Արմենիան» արտագնա խաղում կմրցի լեհական «Յագելոնիայի» հետ։ Հանդիպումը կկայանա հոկտեմբերի 15-ին Բելոստոկի քաղաքային մարզադաշտում՝ Երևանի ժամանակով 23:00-ին։

Armsport

Ամենից շատ դիտված

13:00 Ով կվճարի Հայաստանից ռուսական բազան դուրս հանելու գինը
16:47 4 զոհ, 1 վիրավոր. «Nissan Tiida»-ն Չարենցավանում բախվել է ծառերին
18:56 Ես իմ 2-սենյականոց բնակարանում չեմ կարող տեղավորել 150 հազար արցախցիների, բայց Դուք Ձեր կառավարական դաչաներում կարող եք տեղավորել. Հովսեփյանը՝ Փաշինյանին
18:08 Նարեկ Նալբանդյանը չի կարողացել վճարել Հրազդանի ցեմենտի գործարանի գումարը
10:00 Աննա Հակոբյանը նոր ոստիկանություն է ստեղծում
14:30 Ռուսները Երևանում նորից միտինգ են անելու
21:41 Եթե իրեն չհավաքի, դահլիճից 64 կոշիկ կգնա իր ուղղությամբ․ Էդուարդ Աղաջանյանը՝ Լևոն Քոչարյանին
22:02 Կոշիկը հագիցդ հանելու ենք՝ կախած վիճակում. Փաշինյանը՝ Լևոն Քոչարյանին
15:40 Փաշինյանին հաջողվեց նոր Սահմանադրություն ընդունելու համար պահանջվող «ԱՅՈ» քվեարկողների քանակը նվազեցնել մոտ 18%-ով. Արամ Քոչարյան
20:38 Եղվարդ-Զովունի ճանապարհին բախվել է 5 ավտոմեքենա. կան վիրավորներ․ ճանապարհն ամբողջությամբ փակվել է