Սպորտ 2 ամիս առաջ - 12:56 16-09-2026

Մեսսին վերջին անգամ հրավիրվել է Արգենտինայի հավաքական

Ամերիկյան «Ինտեր Մայամիի» 39-ամյա հարձակվող Լիոնել Մեսսին իր կարիերայում վերջին անգամ հրավիրվել է Արգենտինայի ազգային հավաքական։ Այս մասին պաշտոնապես հայտնում է Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիայի (AFA) մամուլի ծառայությունը։

Արգենտինացիների ավագը կմասնակցի առաջիկա ընկերական հանդիպումներին, որտեղ «ալբիսելեստեն» ուժերը կչափի Բոլիվիայի (սեպտեմբերի 30), Բուրկինա Ֆասոյի (հոկտեմբերի 3) և Բենինի (հոկտեմբերի 6) ազգային ընտրանիների հետ։

Ինչպես հաղորդվում էր ավելի վաղ, հոկտեմբերի 6-ին Բենինի դեմ կայանալիք խաղը Մեսսիի համար կլինի հրաժեշտի հանդիպումը ազգային թիմի մարզաշապիկով։ Այն կանցկացվի Բուենոս Այրեսի լեգենդար «Մոնումենտալ» մարզադաշտում, որտեղ ֆուտբոլիստը հնարավորություն կունենա հրաժեշտ տալ հավաքականի երկրպագուներին։ Սպասվում է, որ այս նշանակալի խաղին կհրավիրվի 2022 թվականի աշխարհի առաջնությունում հաղթանակած Արգենտինայի հավաքականի ողջ կազմը։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին