Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր համաժողովի 70-րդ նստաշրջանի շրջանակներում այսօր Վիեննայում հանդիպել եմ ԱԷՄԳ գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսիի հետ։ Այս մասին իր էջում գրել է ՏԿԵ նախարարն Դավիթ Խուդաթյանը։
«Հանդիպմանը մասնակցել են նաև ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանը, Ավստրիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը, ՀԱԷԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը և հայկական պատվիրակության այլ անդամներ։
Ռաֆայել Գրոսիի հետ քննարկել ենք ԱԷՄԳ-ի հետ ոլորտային համագործակցության շրջանակներում իրականացվող և առաջիկայում նախատեսվող ծրագրերը։
Մասնավորապես, անդրադարձել ենք ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի ընթացքին, ինչպես նաև նոր ատոմակայանի մոդելի ընտրությանն առնչվող հարցերին։
Հանդիպման ընթացքում հաստատել եմ Ռաֆայել Գրոսիի հրավերը Հայաստան՝ մասնակցելու COP17-ի շրջանակներում նախատեսվող միջոցառումներին»,- գրել է Խուդաթյանը։