Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը գրել է․
«Հիշենք և խոնարհվենք մեր հերոսների հիշատակի առջև։
2022 թվականի սեպտեմբերի 13-ին, 224 զինծառայող անմահացավ հայրենիքի սահմանները պաշտպանելու համար։
Ադրբեջանական կողմը կեսգիշերին հարձակվել էր Սյունիքի, Վայոց Ձորի ու Գեղարքունիքի մարզերի սահմանամերձ բնակավայրերի վրա։
Շուրջ երկու ժամ Պաշտպանության նախարարությունը որևէ տեղեկություն չէր տրամադրում, հանրությունը ստեղծված իրավիճակի մասին լուրեր էր ստանում սահմանամերձ բնակավայրերի բնակիչների ֆեյսբուքյան հրապարակումներից։
«Ադրբեջանի զինուժը սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինտենսիվ կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ»,- ժամը 01:00-ին առաջին տեղեկությունը հրապարակեց ՊՆ-ն»։