Ներքին 1 ժամ առաջ - 10:06 13-09-2026

Պռոշյանում 40-ամյա վարորդը «Toyota»-ով մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ․ նա հիվանդանոցում մահացել է

Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 00։40-ի սահմաններում Գյումրի-Աշտարակ-Երևան ավտոճանապարհի Պռոշյան բնակավայրի վարչական տարածքում Ռուսաստանի Դաշնությունում հաշվառված 40-ամյա Մեսրոպ Մեսրոպյանը իր վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենայով, դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշներին, մոտ 70 մետր կոտրել դրանք և հայտնվել բաժանարար գոտում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու, ըստ քաղաքացիների հայտնածի, օպերատիվորեն ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է «Արենիա» բժշկական կենտրոն։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված