Արտաքին 1 ժամ առաջ - 21:08 12-09-2026

Իսրայելը նոր հարվածներ է հասցրել Հարավային Լիբանանին

Իսրայելը շաբաթ օրը հզոր հարվածներ է հասցրել Հարավային Լիբանանում գտնվող ռազմավարական նշանակություն ունեցող Ալի ալ-Թահիր բարձունքներին, հայտնել է լիբանանյան «Al-Wataniya» լրատվական գործակալությունը։

«Իսրայելը ինտենսիվ հրետանային հարվածներ է հասցրել Հադաթա և Հարիս քաղաքների միջև ընկած տարածքին, ինչպես նաև Նաբաթիեի շրջանում գտնվող Ալի ալ-Թահիր բարձունքներին», – նշվում է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ իսրայելական բանակը հայտարարել էր, որ ոչնչացրել է Հարավային Լիբանանի Ալի ալ-Թահիրի հատվածում «Հըզբոլլահին» պատկանող ռազմավարական ստորգետնյա ենթակառուցվածքներ։

Մինչդեռ Իրանը լրատվամիջոցների միջոցով նախազգուշացրել էր, որ այդ վայրի ուղղությամբ իսրայելական հարվածը կարող է հանգեցնել կոշտ պատասխան գործողության։

Հունիսի 26-ին Վաշինգտոնում Լիբանանը և Իսրայելը շրջանակային համաձայնագիր էին կնքել, որը նախատեսում էր իսրայելական զորքերի դուրսբերում օկուպացված տարածքներից և դրանց նկատմամբ լիբանանյան բանակի վերահսկողության վերականգնում։ Չնայած դրան՝ Լիբանանի տարածքին հասցվող հարվածները շարունակվում են։

Ամենից շատ դիտված