Արտաքին 1 ժամ առաջ - 18:57 12-09-2026

BRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը Գազայում

BRICS-ի երկրները կոչ են արել հետևել Գազայի հատվածում հրադադարի պահպանմանը և լիարժեք ապահովել մարդասիրական հասանելիությունն այդ հատվածում։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին ասվում է Հնդկաստանում անցկացվող գագաթնաժողովի եզրափակիչ հռչակագրում։

«Մենք աջակցում ենք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի և Անվտանգության խորհրդի բանաձևերի կատարմանը և կոչ ենք անում բոլոր կողմերին ապահովել հրադադարի պահպանումը և Գազայի հատված մարդասիրական օգնության լիարժեք ու անարգել մուտքը», – նշվում է փաստաթղթում։

Ամենից շատ դիտված