Ներքին 1 ամիս առաջ - 16:35 12-09-2026

«Կա՛մ զիջում, կա՛մ պատերազմ» թեզը կեղծ շանտաժ է․ Հայաստանում պատերազմ բերող մի ուժ կա՝ ՔՊ-ն. Սաղաթելյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը գրել է․

«Կա՛մ զիջում, կա՛մ պատերազմ». քպական էժան շանտաժը
Ամեն անգամ, երբ խոսվում է հերթական միակողմանի զիջումը կանխելու մասին, գործող իշխանությունը գործի է դնում նույն պարզունակ շանտաժը.

— «Տիգրանաշենը չհանձնե՞նք, ինչ է՝ պատերա՞զմ եք ուզում»։
— «Ալիևի պահանջով Սահմանադրությունը չփոխե՞նք, ինչ է՝ պատերա՞զմ եք ուզում»։
Ո՛չ։ Հայաստանում պատերազմ բերող մի ուժ կա, և այդ ուժը ՔՊ-ն է։

Բայց Ադրբեջանի բոլոր պահանջները կատարելու և պատերազմի արանքում կա գլխավոր օղակը, որն այս իշխանությունն իսպառ ջնջել է. պետական շահերի վրա հիմնված, գրագետ ու արդյունավետ բանակցելը և երկրի տարածքային ամբողջականության պաշտպանելը։

Ինչպե՞ս կգործեր պետականամետ բանակցողը.
- Սահմանադրական պահանջների հարցում. Ադրբեջանի Սահմանադրության նախաբանում ուղիղ հղում կա 1991 թ. Ադրբեջանի Անկախության ակտին, որն իր հերթին Ադրբեջանին հռչակում է 1918–1920 թթ. Մուսավաթական հանրապետության իրավահաջորդ՝ մի պետության, որի պաշտոնական քարտեզներով ու փաստաթղթերով Հայաստանի տարածքի կեսից ավելին ներկայացվում է որպես «ադրբեջանական»։

Գրագետ բանակցողը սեղանին կդներ հենց սա. եթե խաղաղության նախապայմանը սահմանադրական տեքստերն են, ապա Ադրբեջանը պետք է առաջինը փոխի իր Սահմանադրությունը։ Այլապես, երկու կողմերն էլ պետք է փոխադարձաբար զերծ մնան միմյանց ներքին գործերին միջամտելուց։

- Տարածքային պահանջների հարցում. Որպեսզի Բաքուն անընդհատ չներկայացնի նոր պահանջներ, հայկական կողմը պետք է բանակցությունների առաջնահերթ և առանձին օրակարգ դարձնի 2020 թ. հետո ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Հայաստանի Հանրապետությունից բռնազավթված տարածքների դեօկուպացիայի հարցը։

- «Արևմտյան Ադրբեջան» կեղծ թեզի հարցում. Այս կեղծիքին պետք է հակադրել Ադրբեջանի քաղաքներից ջարդերի հետևանքով բռնի տեղահանված հայերի իրավունքների պաշտպանության հիմնավոր հայեցակարգը, ոչ թե լռեցնել ու հետապնդել արցախահայերի վերադարձի իրավունքի մասին խոսողներին կամ սեփական ժողովրդին պատերազմով սպառնալ։

Բացի այդ կենսական անհրաժեշտություն է բանակցային սեղանին հստակ պահանջով առաջ քաշել բոլոր ռազմագերիների և ապօրինի պահվող անձանց անհապաղ ազատ արձակման հարցը։ Սա կարող է լինի սեփական բանակցային օրակարգ ունենալու դրսևորումներից մեկը։

Քանի դեռ բանակցային օրակարգը թելադրում է միայն Ադրբեջանը, դրանք դադարում են բանակցություն լինելուց և վերածվում են միակողմանի զիջումների անվերջ շղթայի։
Հետևաբար «պատերազմ, թե ամեն ինչ հանձնել» երկընտրանքը կեղծ է, այլընտրանքային լուծումներ կան և դա հնարավոր է հայկական իշխանություն ունենալու պարագայում»։

Ամենից շատ դիտված

19:30 Մարմարիկում մերժել են ԿԳՄՍՆ-ի 2000-ական դրամները, վարչական ղեկավարը հայտարարում է՝ դպրոցի փակում թույլ չենք տա
19:27 Գեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել է
13:52 Որտե՞ղ ա գրած, որ Ադրբեջանը սահման ա բացելու. ընդամենը ՀՀ տարածք եք հանձնում Ադրբեջանին. սա ճակատագրական հարց ա. Էդգար Ղազարյան
12:40 Մաղթում եմ, որ բոլոր ծնողները զգան այս երանությունը. Վահան Քերոբյան
18:36 Հայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հափշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոս
13:10 Երևանի Բուդաղյան փողոցի բնակիչները դիմում են ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին
13:20 Փաշինյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի շրջակա միջավայրի հարցերով հանձնակատարին
15:10 Սրիկայություն է ասելը, թե Հոկտեմբերի 27-ը ձեռնտու էր Ռոբերտ Քոչարյանին. այդ օրն անձնական ողբերգություն էր. Լևոն Քոչարյան
12:10 Մենք մտադրություն չունեինք մնալ օկուպացված երկիր․ Ալիև
18:00 Հոկտեմբերի 27-ը կբացահայտվի, երբ ճշմարտությունը քննիչի Աստվածը դառնա