Մամուլ Մամուլը՝ տեսանյութով 1 ժամ առաջ - 11:58 12-09-2026

Հրահանգվել է «կատոկել» Շիշ բռնողին, մարզերում ՔՊ-ի թեկնածու են փնտրում, փոխհատուցում կտրվի արցախցի ուսանողներին․ Մամուլ

Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ական նախկին պատգամավոր Հայկ Սարգսյանի վերջին աղմկոտ հարցազրույցը կրքեր էր բորբոքել ՔՊ-ում, եւ իշխանականները չէին թաքցնում իրենց վրդովմունքը՝ պահանջելով պատժել Սարգսյանին, հակառակ դեպքում կասկած էին հայտնել, որ նա Փաշինյանի հովանավորչությամբ ու ցուցումով է ՔՊ-ի կեղտոտ սպիտակեղենն արեւին փռում։

Ներիշխանական ընդվզումը երեկ իր դրսեւորումն ունեցավ․ Փաշինյանը հրապարակավ փորձեցարդարանալ Հայկ Սարգսյանի հարցում, բայց ավելիանհարմար վիճակում հայտնվեց։ Օրինակ՝ ասաց, թեՀայկ Սարգսյանը դեռ 2018-ից օլիգարխ դառնալուհավակնություններ է ունեցել: Եթե այդպես է, ինչո՞ւ էնա երկու ժամկետ պատգամավոր ընտրվել, ինչո՞ւ են նրան թույլ տվել Սեւանի ափին փողաբեր բիզնես հիմնել, ինչո՞ւ են աչք փակել նրա թանկարժեք մեքենայի, տարբեր բիզնեսներում ներգրավվածության, քրեական հեղինակությունների հետ կապերի եւ այլնի վրա, եւ միայն հիմա, երբ Սարգսյանը բացահայտումներ է անում, նոր այդ մասին բարձրաձայնում է։

Թերթը տեղեկացել է, որ ՔՊ-ականներին Փաշինյանի անունից հրահանգվել է «կատոկել» երբեմնի գործընկերոջը եւ Շիշ բռնողի վերաբերյալ հայտարարություններով, հարցազրույցներով հանդես գալ: Իսկ Փաշինյանը երեկ ուղիղ սպառնաց, որ նա բանտում պետք է հայտնվի»։
--

2
«Փաստ» թերթը գրում է. «Այսպես կոչված՝ «թավշյա հեղափոխության» ամենահնչեղ կարգախոսներից մեկն այն էր, թե «նոր Հայաստանում» այլևս անձեռնմխելիներ չեն լինելու։ Օրենքը դառնալու է հավասար բոլորի համար, պետական ինստիտուտները կդադարեն սպասարկել իշխանության շահերը, իսկ ընտրությունները կվերածվեն քաղաքական ծրագրերի ազնիվ մրցապայքարի: Անցել է ութ տարի, և այսօր քաղաքական դաշտի բազմաթիվ դիտորդներ արձանագրում են, որ այդ խոստումները մնացին օդում, առավել ևս՝ գործնականում այդպես էլ չվերաբերեցին հենց իրեն՝ Նիկոլ Փաշինյանին։

Դատելով 2026 թ. քարոզարշավի զարգացումներից՝ այս ընտրությունների շուրջ վեճը միայն տոկոսների կամ մանդատների մասին չէ։ Դա վեճ է այն մասին, թե արդյո՞ք Հայաստանում պահպանվում է ժողովրդաիշխանության սահմանադրական սկզբունքը, թե՞ գործում է քաղաքական նպատակահարմարության ուժը։ Եվ եթե օրենքի առաջ հավասարությունը խաթարվում է, ապա ընտրական ճանապարհով իշխանության ձևավորման տրամաբանությունը սկսում է թուլանալ՝ առաջ բերելով քաղաքական պայքարի նոր, ավելի բարդ մարտահրավերներ»։
--

3
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ առաջիկա համայնքի ղեկավարների ընտրությունների նախապատրաստական աշխատանքներն իշխանության ներսում վստահվել են հիմնականում ՔՊ-ականներ Գևորգ Պապոյանին և Դավիթ Խուդաթյանին։ Իշխանական մեր աղբյուրները փոխանցում են, որ վերջիններս գրեթե ամեն օր, այդ թվում՝ շաբաթ և կիրակի օրերին, այցելում են տարբեր մարզեր և հանդիպումներ անցկացնում ՔՊ-ի տեղական ակտիվի ու համայնքային ներկայացուցիչների հետ։

Թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ Պապոյանն ու Խուդաթյանը վերջին շրջանում եղել են Գեղարքունիքի, Կոտայքի, Սյունիքի, Լոռու և այլ մարզերում, որտեղ առաջիկայում նախատեսված են համայնքային ընտրություններ։ Հանդիպումները հիմնականում փակ ձևաչափով են։ Նրանց նպատակն է տեղում հասկանալ, թե ՔՊ-ի համար որ թեկնածուներն ունեն հաղթելու առավել մեծ շանսեր, ինչ տրամադրություններ կան համայնքներում և ում շուրջ կարող է իշխանությունը ձևավորել ընտրական թիմը։

Թերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ մարզերից ստացված տեղեկությունները Պապոյանն ու Խուդաթյանը պարբերաբար զեկուցում են Նիկոլ Փաշինյանին։ Իսկ ՔՊ վարչության առաջիկա նիստերի ընթացքում հենց նրանք պետք է ներկայացնեն այն թեկնածուներին, որոնց ընտրությունը, իշխանության հաշվարկով, կարող է ՔՊ-ին ապահովել առավել ուժեղ արդյունք»։

--

4
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Փակ, գաղտնի քվեարկության արդյունքում ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը պատմական գիտությունների դոկտոր Հովհաննես Հովհաննիսյանին երեկ 5 տարի ժամկետով ընտրեց ԵՊՀ ռեկտոր։ Նա առաջադրված միակ թեկնածուն էր: Մայր բուհից տեղեկացանք, որ ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմը դժգոհ է մրցույթից եւ դրա արդյունքներից, որն իրականում մրցույթ էլ չէր, այլ՝ վերեւից հրահանգված վերանշանակում: ԵՊՀ-ում կարծում են, որ Հովհաննիսյանը քանդում է մայր բուհը, որը հիմա հետընթաց է ապրում:

Ի դեպ, չնայած նրան, որ Հովհաննիսյանը մրցակից չուներ, սակայն փակ, գաղտնի քվեարկության արդյունքները միանշանակ չեն եղել․ 20 հոգանոց հոգաբարձուների խորհրդից 19 հոգի է մասնակցել քվեարկությանը, 14-ը կողմ է քվեարկել, 3-ը՝ դեմ, 2 քվեաթերթիկ անվավեր է եղել։ 20 անդամից 5-ը հիմնադրամի առաջադրած անդամներն են, 5-ը՝ կառավարության, 5-ը՝ պրոֆեսորադասախոսական կազմի, իսկ մյուս 5-ը՝ ուսանողների կողմից ընտրված։ Հովհաննիսյանը խիստ զայրացել է դեմ եւ անվավեր քվեներից եւ ԵՊՀ-ում վհուկների որս է սկսել` հանձնարարել է ճշտել, թե ովքեր են իրեն «չուզողները»։ «Կասկածյալներն» ուսանողներն են»։

--

5
«Փաստ» թերթը գրում է. «ԿԳՄՍ նախարարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ 2291-Լ որոշման մեջ։ Այդ որոշման շահառու են հանդիսանում Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքների սովորողները, ովքեր մինչև 2023 թվականի սեպտեմբերի 19-ն ընդգրկված են եղել բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների համապատասխան կրթական աստիճանների (բակալավր, մագիստրատուրա, ասպիրանտուրա, կլինիկական օրդինատուրա) վճարովի համակարգում կամ 2024-2025 և 2025-2026 ուսումնական տարիներին կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի թիվ 597-Ն որոշման համաձայն ընդունվել են Հայաստանի պետական բուհերի բակալավրի կամ անընդհատ և ինտեգրացված կրթական աստիճանի առկա ուսուցման համակարգ:

Այս նախագծով նախատեսվում է ուսման վարձի փոխհատուցում տրամադրել պետական ուսումնական հաստատություններ ընդունված 500 (200-ն ընդունվել են բարձրագույն, 300-ը՝ մասնագիտական ուսումնական հաստատություններ) ուսանողի, որոնց ուսման վարձի փոխհատուցման համար անհրաժեշտ կլինի 225 միլիոն դրամ։ Ընդ որում, 2026 թվականի բյուջետային տարում անհրաժեշտ է մոտ 112,5 մլն դրամ (որից՝ բուհ ընդունվածների համար 75 մլն և մուհ ընդունվածների համար՝ 37,5 մլն) և նույնքան էլ 2027 թվականին։
--

Ամենից շատ դիտված

18:17 Ծնողները գոռում էին՝ երեխաները մնացել են դպրոցում անտեր․ Վանաձորը՝ խցանման մեջ
14:23 Գոնե Toyota-ն բացեք, Ձեր զրահապատ Lexus-ը չմնա առանց յուղ, կալոդկա փոխելու. ոչինչ, ես հեծանիվով կտեղաշարժվեմ
15:00 Կեցցե այն Առուշը, որ վաղն է գալու, կամ ոչ երանի Նիկոլ Փաշինյանից գցվածներին
20:49 ՔՊ֊ն և «Կոզա նոստրան» միաձուլվում են
16:09 Դուք ստիպված կլինեք Սամվել Կարապետյանին դիմել պարոն վարչապետով. Ղազինյան
13:53 Ես 8 տարի ա՝ վարչապետ եմ, ինչի՞ միլիոնատեր չեմ. չկա պաշտոնյա, որ ինձ փայ ա տալիս
17:06 Ամբողջ Վանաձորը պարալիզացված է․ Աննա Հովհաննիսյան
14:49 Վայքում 76-ամյա վարորդը Honda-ով բախվել է ապառաժ քարերին և կողաշրջված հայտնվել ձորում
13:30 Հայկ Սարգսյանի հայտարարությունների մասով քրգործ է հարուցվել. լավ կլինի՝ ինչ-որ մեկը հայտնվի բանտում
14:55 Խաչատրյան Գագիկը, երբ ազատության մեջ լինի, ոչ միայն կքայլի, այլ նաև կվազի, որ տեսնի՝ թոշակը նստե՞լ է, թե ոչ․ Փաշինյան