Մամուլ 1 ժամ առաջ - 08:25 12-09-2026

Փաշինյանը կարող է միքանիօրյա էսկալացիա բեմադրել․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Տիգրանաշենի մասին երեկ կրկին արած հայտարարությամբ Նիկոլ Փաշինյանը մատնեց, թե ինչ է ծրագրել այս տարածքի հանձնման հետ կապված։ Կառավարության նիստից հետո նա լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, թե նրանք, ովքեր հայտարարում են, որ Քյարքին չպետք է հանձնվի` պատերազմ են հրահրում, ինչպես նաեւ՝ ովքեր որ ասում են, թե Քյարքին հայկական է։

Հայտնի է, որ վերջին օրերին ԱԺ ընդդիմությունը, մասնավորապես՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորները, այցելել էին Տիգրանաշեն եւ այնտեղից հայտարարություններ էին հնչեցնում, որ Փաշինյանը չպետք է հանձնի Տիգրանաշենը։ Երեկ քաղաքական կուլիսներում ակտիվ քննարկում էին, որ այս այցը Փաշինյանը կարող է իր դավադիր ծրագրի համար փրկօղակ դարձնել եւ Ալիեւի հետ պայմանավորվածությամբ միքանիօրյա էսկալացիա բեմադրել՝ Տիգրանաշենը հանձնելու նպատակով, որից հետո կատարվածի պատասխանատվությունը բարդել ընդդիմության վրա»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

18:17 Ծնողները գոռում էին՝ երեխաները մնացել են դպրոցում անտեր․ Վանաձորը՝ խցանման մեջ
12:18 Երևանում 48-ամյա տղամարդը հարվածել ու կոտրել է թիվ 77 ավտոբուսի վարորդի կողմի ապակին
11:26 Մի երկրում, որ Լիսկան լինի գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, Ծառուկյանն էլ՝ դասագրքի հեղինակ, դա անհետևանք ա՞ անցնելու, անգրագիտություն է
14:23 Գոնե Toyota-ն բացեք, Ձեր զրահապատ Lexus-ը չմնա առանց յուղ, կալոդկա փոխելու. ոչինչ, ես հեծանիվով կտեղաշարժվեմ
15:00 Կեցցե այն Առուշը, որ վաղն է գալու, կամ ոչ երանի Նիկոլ Փաշինյանից գցվածներին
20:49 ՔՊ֊ն և «Կոզա նոստրան» միաձուլվում են
16:09 Դուք ստիպված կլինեք Սամվել Կարապետյանին դիմել պարոն վարչապետով. Ղազինյան
13:53 Ես 8 տարի ա՝ վարչապետ եմ, ինչի՞ միլիոնատեր չեմ. չկա պաշտոնյա, որ ինձ փայ ա տալիս
17:06 Ամբողջ Վանաձորը պարալիզացված է․ Աննա Հովհաննիսյան
11:11 Երեկ Տիգրանաշենում էինք. հենց այստեղ են ուզում բնակեցնել ադրբեջանցիներին. Նարեկ Կարապետյան