Ներքին 1 ամիս առաջ - 16:04 11-09-2026

Ի՞նչ է տեղի ունեցել թիվ 40 երթուղու ավտոբուսի հետ․ պարզաբանում է «Երևան ավտոբուսը»

Երեկ երեկոյան մամուլում տեղ է գտել, իսկ այսօր բազմաթիվ առցանց հարթակներում տարածվել է տեսանյութ, որտեղ երևում է «Ժոնգ Թոնգ» մակնիշի տրանսպորտային միջոցից դուրս եկող ծուխ։

Այս առնչությամբ, «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ից հայտնում են հետևյալը.
«Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 20։00-ի սահմաններում, խափանվել է թիվ 40 երթուղին սպասարկող տրանսպորտային միջոցի տուրբոմղիչը, ինչի հետևանքով գործարկվել է շարժիչի հակահրդեհային ավտոմատ համակարգը։ Օգտագործվել են նաև տրանսպորտային միջոցի մյուս կրակմարիչները։

Հաշվի առնելով տեսանյութի տարածվածությունն ու մամուլում տեղ գտած վերնագրերի հնչեղությունը, ինչպես նաև հանրային տրանսպորտից օգտվողների լայն շրջանակն ու հնարավոր խուճապը այդօրինակ վերնագրերից՝ հարկ ենք համարում ընդգծել, որ այս և նմանօրինակ իրավիճակները ցանկացած տրանսպորտային միջոցում պատահող հնարավոր տեխնիկական և անկանխատեսելի խնդիրներ են, միևնույն ժամանակ հորդորում ենք նմանատիպ տեսանյութեր տեղադրելիս և վերնագրեր դնելիս նախապես ճշտել եղելությունը»։

Ամենից շատ դիտված

19:30 Մարմարիկում մերժել են ԿԳՄՍՆ-ի 2000-ական դրամները, վարչական ղեկավարը հայտարարում է՝ դպրոցի փակում թույլ չենք տա
19:27 Գեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել է
13:52 Որտե՞ղ ա գրած, որ Ադրբեջանը սահման ա բացելու. ընդամենը ՀՀ տարածք եք հանձնում Ադրբեջանին. սա ճակատագրական հարց ա. Էդգար Ղազարյան
12:40 Մաղթում եմ, որ բոլոր ծնողները զգան այս երանությունը. Վահան Քերոբյան
18:36 Հայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հափշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոս
13:10 Երևանի Բուդաղյան փողոցի բնակիչները դիմում են ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին
13:20 Փաշինյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի շրջակա միջավայրի հարցերով հանձնակատարին
15:10 Սրիկայություն է ասելը, թե Հոկտեմբերի 27-ը ձեռնտու էր Ռոբերտ Քոչարյանին. այդ օրն անձնական ողբերգություն էր. Լևոն Քոչարյան
18:00 Հոկտեմբերի 27-ը կբացահայտվի, երբ ճշմարտությունը քննիչի Աստվածը դառնա
12:10 Մենք մտադրություն չունեինք մնալ օկուպացված երկիր․ Ալիև