Ներքին 1 ամիս առաջ - 15:05 11-09-2026

Մեկնարկել է «Tour of Armenia»-ի երկրորդ մրցափուլը

Մեկնարկել է «Tour of Armenia»-ի երկրորդ մրցափուլը. հեծանվորդները կհաղթահարեն Կիրանց–Ստեփանավան 177 կմ երկարությամբ երթուղին՝ 2400 մետր բարձրության հավաքով։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` միջանկյալ սպրինտը տեղի կունենա 61.4-րդ կմ-ին, իսկ լեռնային առաջին բարձրունքը՝ Լերմոնտովոն (ծովի մակերևույթից 1869 մ), 81.5-րդ կմ-ին։ Հաջորդ երկու վերելքները կլինեն Օձունը (141-րդ կմ) և Մղարթը (153.5-րդ կմ), որից հետո մինչև եզրագիծ կմնա 23.5 կմ։ Եզրագիծը Ստեփանավանում ունի տեխնիկապես բարդ ընթացք։

Մրցաշարի ընթացքում ժամանակավորապես կգործեն երթևեկության սահմանափակումներ:

Մասնավորապես՝ ժամանակավորապես փակ կլինեն Կիրանց, Աճարկուտ, Ծաղկավան, Բերքաբեր, Սարիգյուղ, Սևքար և Աչաջուր բնակավայրերի մուտքերը դեպի Հ-58 հանրապետական նշանակության ավտոճանապարհ։ Երթևեկությունը կսահմանափակվի նաև դեպի Ազատամուտ, Ակնաղբյուր, Խաշթառակ, Լուսաձոր, Ենոքավան, Գետահովիտ բնակավայրերի մուտքերը և Իջևան քաղաքի Արցախյան ու Երևանյան փողոցներում։ Դիլիջան համայնքում փակ կլինեն Հովք, Գոշ, Հաղարծին և Թեղուտ բնակավայրերի մուտքերը, Պարզ լճի խաչմերուկը, Դիլիջան քաղաքի Թբիլիսյան և Մաքսիմ Գորկու փողոցների մուտքերը դեպի Մ-4 միջպետական ավտոճանապարհ, ինչպես նաև Գետափնյա, Կալինինի և Աբովյան փողոցների մուտքերը դեպի Մ-8 միջպետական ավտոճանապարհ։

«Tour of Armenia»-ն հեռարձակվում է միջազգային մի շարք հեղինակավոր հարթակներում, այդ թվում՝ HBO Max, Disney+, ESPN, FloSports, Okko, SBS, SPOTV և Zhibo TV։

«Tour of Armenia» միջազգային բազմօրյա հեծանվավազքը UCI Europe Tour-ի օրացույցում ընդգրկված է որպես 2.2 կարգի մրցաշար։ Առաջին մրցափուլը տեղի է ունեցել երեկ՝ սեպտեմբերի 10-ին, այն մեկնարկել է Գավառից և ավարտվել է Մեծ Մասրիկում՝ անցնելով Սևանա լճի ափերով՝ ընդգրկելով ընդհանուր 135 կմ տարածություն։

Ամենից շատ դիտված

19:30 Մարմարիկում մերժել են ԿԳՄՍՆ-ի 2000-ական դրամները, վարչական ղեկավարը հայտարարում է՝ դպրոցի փակում թույլ չենք տա
19:27 Գեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել է
13:52 Որտե՞ղ ա գրած, որ Ադրբեջանը սահման ա բացելու. ընդամենը ՀՀ տարածք եք հանձնում Ադրբեջանին. սա ճակատագրական հարց ա. Էդգար Ղազարյան
12:40 Մաղթում եմ, որ բոլոր ծնողները զգան այս երանությունը. Վահան Քերոբյան
18:36 Հայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հափշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոս
13:10 Երևանի Բուդաղյան փողոցի բնակիչները դիմում են ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին
13:20 Փաշինյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի շրջակա միջավայրի հարցերով հանձնակատարին
15:10 Սրիկայություն է ասելը, թե Հոկտեմբերի 27-ը ձեռնտու էր Ռոբերտ Քոչարյանին. այդ օրն անձնական ողբերգություն էր. Լևոն Քոչարյան
18:00 Հոկտեմբերի 27-ը կբացահայտվի, երբ ճշմարտությունը քննիչի Աստվածը դառնա
12:10 Մենք մտադրություն չունեինք մնալ օկուպացված երկիր․ Ալիև