Ներքին 1 ամիս առաջ - 12:59 11-09-2026

Հայաստանը Սփյուռքի մենթորը չի և չի կարող լինել, և հակառակը. մենք second hand ապրանքների կարիք չունենք. Փաշինյան

Մեզ թվում է, թե Սփյուռքը Հայաստանի համար այդ երկրում ազդեցության միջոց է, բայց հակառակն էլ կա, և մենք էս վերջերս տեսանք դա, որ Սփյուռքն է այդ երկրի համար երբեմն դառնում ազդեցության միջոց։

Այս մասին լրագորղների հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով Սփյուռքի հետ Հայաստանի հարաբերությունների մասին:

«Մենք second hand ապրանքների կարիք չունենք, էս էջը պետք է փակենք։ Բայց դա չի նշանակում, որ մենք չենք գնահատում, որ էն ժամանակներում, երբ մենք second hand, այդ թվում՝ հագուստի կարիք ունեինք, Սփյուռքը մեզ դա է մատակարարել»,- նշել է նա։

Փաշինյանն ասել է, որ երբ մենք ասում ենք Սփյուռք, մոռանում ենք, որ ուրիշ երկրի տարածքի մասին է խոսքը, Հայաստանը Սփյուռքի մենթորը չի ու չի կարող լինել, նույնն էլ հակառակը:

«Ասում ենք սփյուռք ու հաճախ մոռանում ենք, որ խոսքն այլ պետության մասին է, բայց նշում ենք, որ սա կանենք, այն կանենք։ Պետք է հասկանալ՝ արդյոք տվյալ երկրի համար ընդունելի՞ է, որ այլ երկրի կառավարություն գա ու ծրագրեր իրականացնի, որոշ պրոցեսներ կառավարի։ Մեզ թվում է, թե սփյուռքը Հայաստանի համար այդ երկրում ազդեցության միջոց է, բայց կա նաև հակառակը, երբեմն սփյուռքն է այդ երկրի համար ազդեցության միջոց դառնում Հայաստանի համար»,- նշեց նա։

Տեսանյութ:

Ամենից շատ դիտված

19:30 Մարմարիկում մերժել են ԿԳՄՍՆ-ի 2000-ական դրամները, վարչական ղեկավարը հայտարարում է՝ դպրոցի փակում թույլ չենք տա
19:27 Գեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել է
13:52 Որտե՞ղ ա գրած, որ Ադրբեջանը սահման ա բացելու. ընդամենը ՀՀ տարածք եք հանձնում Ադրբեջանին. սա ճակատագրական հարց ա. Էդգար Ղազարյան
12:40 Մաղթում եմ, որ բոլոր ծնողները զգան այս երանությունը. Վահան Քերոբյան
18:36 Հայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հափշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոս
13:10 Երևանի Բուդաղյան փողոցի բնակիչները դիմում են ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին
13:20 Փաշինյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի շրջակա միջավայրի հարցերով հանձնակատարին
15:10 Սրիկայություն է ասելը, թե Հոկտեմբերի 27-ը ձեռնտու էր Ռոբերտ Քոչարյանին. այդ օրն անձնական ողբերգություն էր. Լևոն Քոչարյան
18:00 Հոկտեմբերի 27-ը կբացահայտվի, երբ ճշմարտությունը քննիչի Աստվածը դառնա
12:10 Մենք մտադրություն չունեինք մնալ օկուպացված երկիր․ Ալիև