Ներքին 1 ամիս առաջ - 21:35 10-09-2026

Ջաջուռավանի տղամարդիկ գյուղում չեն մնում․ մեկը բանակում է, մյուսը՝ արտագնա աշխատանքի

Անահիտ Չալիկյան

Լրագրող

Ախուրյան համայնքի Ջաջուռավան բնակավայրն աստիճանաբար ծերանում է․ երիտասարդները հեռանում են, իսկ գյուղում մնացածների համար հիմնական խնդիրներից մեկը շարունակում է մնալ աշխատանքը։

Ջաջուռավանից Oragir.News-ին ահազանգել էին գյուղի խնդիրների մասին։ Բնակիչների խոսքով՝ գյուղում ապրելու պայմանները որոշ չափով բարելավվել են․ Ջաջուռավան է հասել բնական գազը, ճանապարհների մի մասն էլ ասֆալտապատվել է, սակայն աշխատատեղերի բացակայությունը շարունակում է երիտասարդներին գյուղից դուրս մղել։

Գյուղի բնակիչ Անդրանիկ Թորոսյանը Oragir.News-ի հետ զրույցում պատմել է Ջաջուռավանի առօրյայի ու խնդիրների մասին։

Նրա խոսքով՝ գյուղում տղամարդիկ հիմնականում մշտապես չեն մնում․ նրանցից մեկը բանակում է, մյուսը՝ արտագնա աշխատանքի։

«Մեր տղամարդիկ գյուղում չեն մնում։ Մեկը բանակում է, մյուսը՝ արտագնա աշխատանքի։ Ջահելների համար այստեղ զբաղմունք չկա, աշխատանք չկա, դրա համար էլ գնում են»,- ասել է նա։

Բնակչի խոսքով՝ արտագնա աշխատանքի մեկնողների համար գյուղ վերադառնալը հաճախ մշտական տարբերակ չէ․ ընտանիքը պահելու համար նրանք ստիպված են երկար ժամանակ բացակայել։

Անդրանիկ Թորոսյանի խոսքով՝ այս ամենի հետևանքով Ջաջուռավանը վերածվում է ծերացող գյուղի, որտեղ երիտասարդների թիվը գնալով նվազում է։

«Գյուղում մնացածներն էլ ապրում են, աշխատում են, ինչով կարողանում են։ Բայց ջահելների համար պետք է աշխատանք լինի, որ գյուղում մնան»,- նշել է նա։

Մանրամասները` տեսանյութում։

Անահիտ Չալիկյան

Ամենից շատ դիտված

19:30 Մարմարիկում մերժել են ԿԳՄՍՆ-ի 2000-ական դրամները, վարչական ղեկավարը հայտարարում է՝ դպրոցի փակում թույլ չենք տա
19:27 Գեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել է
13:52 Որտե՞ղ ա գրած, որ Ադրբեջանը սահման ա բացելու. ընդամենը ՀՀ տարածք եք հանձնում Ադրբեջանին. սա ճակատագրական հարց ա. Էդգար Ղազարյան
12:40 Մաղթում եմ, որ բոլոր ծնողները զգան այս երանությունը. Վահան Քերոբյան
18:36 Հայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հափշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոս
13:10 Երևանի Բուդաղյան փողոցի բնակիչները դիմում են ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին
13:20 Փաշինյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի շրջակա միջավայրի հարցերով հանձնակատարին
15:10 Սրիկայություն է ասելը, թե Հոկտեմբերի 27-ը ձեռնտու էր Ռոբերտ Քոչարյանին. այդ օրն անձնական ողբերգություն էր. Լևոն Քոչարյան
18:00 Հոկտեմբերի 27-ը կբացահայտվի, երբ ճշմարտությունը քննիչի Աստվածը դառնա
12:10 Մենք մտադրություն չունեինք մնալ օկուպացված երկիր․ Ալիև