Ներքին 1 ամիս առաջ - 21:10 10-09-2026

Բյուրեղավանի խմելու ջրի նմուշներում շեղումներ չեն հայտնաբերվել․ ՀՎԿԱԿ

Սեպտեմբերի 6-ին Բյուրեղանում արձանագրված թունավորումների մի քանի դեպքերը կրկին անհանգստություն են առաջ բերել համայնքում։ Ըստ Առողջապահության նախարարության տեղեկությունների՝ անցած կիրակի Բյուրեղավանից աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության են դիմել նախնական տվյալներով 6 քաղաքացի:

Վարակի նշված դեպքի պատճառները հասկանալու համար խմելու ջրից և հիվանդներից վերցվել են կենսանմուշներ՝ հետագա լաբորատոր հետազոտությունների համար։ Հետազոտությունների արդյունքներն արդեն հայտնի են՝ խմելու ջրի վերցված բոլոր նմուշներում սահմանված չափանիշներին որևէ անհամապատասխանություն չկա։ Այս մասին այսօր պաշտոնապես հայտարարել է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնը։

Ըստ գերատեսչության հաղորդագրության՝ խմելու ջրի նմուշառումներն իրականացվել են 2 փուլով. առավոտյան վերցվել է խմելու ջրի 16 նմուշ և 25 կենսանմուշ, իսկ նույն օրվա երեկոյան՝ խմելու ջրի ևս 19 նմուշ։ Այս պահի դրությամբ խմելու ջրի վերցված բոլոր նուշներում որևէ անհամապատասխանություն չի արձանագրվել։ Հետազոտված 25 կենսանմուշում ևս վարակիչ հիվանդությունների հարուցիչներ չեն հայտնաբերվել, հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնը։

Այն, որ Բյուրեղավանի խմելու ջրում որևէ շեղում չի եղել երկու օր առաջ Հանրային Հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում հայտարարել է նաև Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը։

Այսպիսով Բյուրեղավանի բնակիչների շրջանում, հանրային դաշտում և լրատվամիջոցներում տարածվող ասեկոսեներն, իբրև թունավորումների պատճառը խմելու ջուրն է, հերթական անգամ հերքվեցին։

Թեման նոր չէ ո՛չ բյուրեղավանցիների համար։ Վարակի դեպքեր Բյուրեղավանում եղել են նաև ապրիլին և հուլիսին։ Այն ժամանակահատվածներում նույնպես թե՛ Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» մասնագետների, թե՛ «Վեոլիա Ջրի» լաբորատոր հետազոտություններ ջրի որակի որևէ խնդիր չեն արձանագրել։ Ավելին՝ մասնագետների եզրակացությունը մեկն էր՝ տարբեր ժամանակներում և տարբեր հատվածներից վերցված նմուշները հստակ են՝ ջրի պարունակության մեջ խախտումներ չկան։

Ամենից շատ դիտված

19:30 Մարմարիկում մերժել են ԿԳՄՍՆ-ի 2000-ական դրամները, վարչական ղեկավարը հայտարարում է՝ դպրոցի փակում թույլ չենք տա
19:27 Գեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել է
13:52 Որտե՞ղ ա գրած, որ Ադրբեջանը սահման ա բացելու. ընդամենը ՀՀ տարածք եք հանձնում Ադրբեջանին. սա ճակատագրական հարց ա. Էդգար Ղազարյան
12:40 Մաղթում եմ, որ բոլոր ծնողները զգան այս երանությունը. Վահան Քերոբյան
18:36 Հայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հափշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոս
13:10 Երևանի Բուդաղյան փողոցի բնակիչները դիմում են ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին
13:20 Փաշինյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի շրջակա միջավայրի հարցերով հանձնակատարին
15:10 Սրիկայություն է ասելը, թե Հոկտեմբերի 27-ը ձեռնտու էր Ռոբերտ Քոչարյանին. այդ օրն անձնական ողբերգություն էր. Լևոն Քոչարյան
18:00 Հոկտեմբերի 27-ը կբացահայտվի, երբ ճշմարտությունը քննիչի Աստվածը դառնա
12:10 Մենք մտադրություն չունեինք մնալ օկուպացված երկիր․ Ալիև

Ձեզ գուցե հետաքրքրի