Ներքին 1 ամիս առաջ - 15:18 10-09-2026

Իշխանափոխության կայծի հնարավորությունը տեսնում եմ. Բագրատ Սրբազան

Ներկա պահը պատրաստության պահն է, իրականացնելու պահը մի գուցե ավելի ուշ է, բայց ես պահանջն էլ եմ տեսնում, հնարավորությունն էլ, իրականացնելու ձևն ու կերպն էլ եմ տեսնում, զգում էլ եմ: Այս մասին լրագրողների հետ զրույցում, դատական նիստից առաջ ասել է Բագրատ Սրբազանը՝ խոսելով իշխանափոխության՝ հնարավոր ճանապարհի մասին:

«Ժողովուրդը 51%-ով՝ մեծամասնությամբ մերժել է իրենց, իսկ դա ահռելի մեծ թիվ է: Ես տեսնում եմ նաև ներքին ընդվզումը մարդկանց, որքան որ կարողանում եմ շփվել:

Այդ ներքին, թեպետ շատերը բնորոշում են որպես հուսահատություն, հուսալքություն, նույնիսկ այդ հուսահատությունն ու հուսալքությունն են բերում ընդվզումի, որովհետև մարդը հայտնվել է մի այնպիսի իրավիվիճակում, երբ իր համար որոշակիորեն որպես ծրագիր, նպատակ, գաղափար դառնում է այս իշխանությունից ազատվելը:

Հետևաբար՝ ես դա էլ եմ տեսնում, կայծի հնարավորությունն էլ եմ տեսնում, ամեն ինչ տեսնում եմ»,- նշել է նա:

Ամենից շատ դիտված

19:30 Մարմարիկում մերժել են ԿԳՄՍՆ-ի 2000-ական դրամները, վարչական ղեկավարը հայտարարում է՝ դպրոցի փակում թույլ չենք տա
19:27 Գեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել է
13:52 Որտե՞ղ ա գրած, որ Ադրբեջանը սահման ա բացելու. ընդամենը ՀՀ տարածք եք հանձնում Ադրբեջանին. սա ճակատագրական հարց ա. Էդգար Ղազարյան
12:40 Մաղթում եմ, որ բոլոր ծնողները զգան այս երանությունը. Վահան Քերոբյան
18:36 Հայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հափշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոս
13:10 Երևանի Բուդաղյան փողոցի բնակիչները դիմում են ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին
13:20 Փաշինյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի շրջակա միջավայրի հարցերով հանձնակատարին
15:10 Սրիկայություն է ասելը, թե Հոկտեմբերի 27-ը ձեռնտու էր Ռոբերտ Քոչարյանին. այդ օրն անձնական ողբերգություն էր. Լևոն Քոչարյան
18:00 Հոկտեմբերի 27-ը կբացահայտվի, երբ ճշմարտությունը քննիչի Աստվածը դառնա
12:10 Մենք մտադրություն չունեինք մնալ օկուպացված երկիր․ Ալիև