Ներքին 1 ամիս առաջ - 14:39 10-09-2026

Դադարեցվել է երկու գազալցակայանի և արտադրամասի գործունեություն․ օբյեկտները նաև կապարակնքվել են

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ Արմավիրի մարզում դադարեցվել է հեղուկացված ածխաջրածնային գազով աշխատող երկու լցակայանի և մեկ արտադրամասի գործունեությունը։ Օբյեկտները նաև կապարակնքվել են։ Այս մասին տեղեկացնում են տեսչական մարմնից:

Տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրի հիման վրա Տեսչական մարմնի Արմավիրի տարածքային ստորաբաժանման մասնագետները հրդեհատեխնիկական հետազոտություն են իրականացրել Արմավիրի մարզի Հուշակերտ գյուղի Երևան-Արմավիր մայրուղի հասցեում՝ «Ն. Մուրադյան Ավագի» անհատ ձեռնարկատիրոջ, Երևանյան խճուղի 5/1 հասցեում՝ «Զենիթ Լցակայան» ՍՊԸ-ի կողմից շահագործվող հեղուկացված ածխաջրածնային գազով լցակայաններում, ինչպես նաև Լուկաշին գյուղի Թամանյան փողոց 1 հասցեում՝ «Ալվան» ՍՊԸ-ի կողմից շահագործվող արտադրամասում։Հրդեհատեխնիկական ուսումնասիրությունների արդյունքում նշված օբյեկտներում հայտնաբերվել և արձանագրվել են հրդեհային անվտանգության ոլորտի նորմատիվ իրավական ակտերի և փաստաթղթերի պահանջների բազմաթիվ խախտումներ։

Տեսչական մարմնի փոխանցմամբ՝ արձանագրված խախտումները անմիջական և ուղղակի սպառնալիք են ստեղծում հրդեհների առաջացման և մարդկանց անվտանգության համար։
Հաշվի առնելով արձանագրված խախտումները՝ Տեսչական մարմնի ղեկավարը որոշումներ է կայացրել ամբողջությամբ դադարեցնել նշված հասցեներում շահագործվող երկու հեղուկացված ածխաջրածնային գազով լցակայանների և արտադրամասի գործունեությունը՝ մինչև խախտումների և թերությունների ամբողջական վերացումը։

Տեսչական մարմնի և Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մարզային ստորաբաժանումների աշխատակիցների համատեղ աշխատանքի արդյունքում երկու լցակայանները և արտադրամասը նաև կապարակնքվել են։

Ամենից շատ դիտված

19:30 Մարմարիկում մերժել են ԿԳՄՍՆ-ի 2000-ական դրամները, վարչական ղեկավարը հայտարարում է՝ դպրոցի փակում թույլ չենք տա
19:27 Գեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել է
13:52 Որտե՞ղ ա գրած, որ Ադրբեջանը սահման ա բացելու. ընդամենը ՀՀ տարածք եք հանձնում Ադրբեջանին. սա ճակատագրական հարց ա. Էդգար Ղազարյան
12:40 Մաղթում եմ, որ բոլոր ծնողները զգան այս երանությունը. Վահան Քերոբյան
18:36 Հայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հափշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոս
13:10 Երևանի Բուդաղյան փողոցի բնակիչները դիմում են ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին
13:20 Փաշինյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի շրջակա միջավայրի հարցերով հանձնակատարին
15:10 Սրիկայություն է ասելը, թե Հոկտեմբերի 27-ը ձեռնտու էր Ռոբերտ Քոչարյանին. այդ օրն անձնական ողբերգություն էր. Լևոն Քոչարյան
18:00 Հոկտեմբերի 27-ը կբացահայտվի, երբ ճշմարտությունը քննիչի Աստվածը դառնա
12:10 Մենք մտադրություն չունեինք մնալ օկուպացված երկիր․ Ալիև