Ներքին 1 ամիս առաջ - 13:20 10-09-2026

Արցախի իշխանությունները քաղաքական կոնսուլտացիաներ են սկսել ՀՀ քաղաքական ուժերի հետ․ Նժդեհ Իսկանդարյան

2026 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանի Հանրապետությունում ձևավորվել է նոր քաղաքական իրողություն։ Այդ իրողությունը պետք է իր արտացոլումն ունենա նաև Արցախի հարցի և Արցախի իշխանությունների գործունեության վերաբերյալ քաղաքական մոտեցումներում։

Այս համատեքստում Արցախի իշխանությունները սկսել են քաղաքական կոնսուլտացիաներ ՀՀ խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ․ իր ֆեյսբուքյան էջում գրում է Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը։

«Կոնսուլտացիաների նպատակն է հստակեցնել՝ Հայաստանի քաղաքական ուժերը ինչպես են պատկերացնում Արցախի իշխանությունների հետագա գործունեությունն ու համագործակցությունը, ինչ դիրքորոշում ունեն Արցախի պետական ինստիտուտների պահպանման և Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության հարցերում, և ինչ պատրաստակամություն ունեն այս ուղղություններով գործնական քայլերի։

Այսօր արդեն ակնհայտ է, որ Արցախի իշխանությունների գործունեության դադարեցման կամ շարունակության հարցը չի կարող մնալ ենթադրությունների, առանձին հայտարարությունների կամ քաղաքական լռության մակարդակում։

2026 թվականի ընտրություններից հետո ձևավորված իրողությունը պահանջում է հստակ քաղաքական դիրքորոշումներ։

Եթե որևէ քաղաքական ուժ կարծում է, որ Արցախի իշխանությունների գործունեությունը պետք է դադարեցվի, ապա այդ դիրքորոշումը ևս պետք է հստակ և հրապարակային ձևակերպվի՝ քաղաքական պատասխանատվությամբ։

Եթե հակառակը՝ քաղաքական ուժերը կարևորում են Արցախի պետական և քաղաքական ինստիտուտների շարունակականությունը, Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությունը և Արցախի հարցի պահպանումը Հայաստանի քաղաքական օրակարգում, ապա անհրաժեշտ է հասկանալ՝ ինչպիսի համագործակցության են նրանք պատրաստ և ինչ կոնկրետ քայլեր են պատրաստ իրականացնել։

Արցախի իշխանությունները պատրաստ են այդ բաց և քաղաքական երկխոսությանը։ Մենք չենք նախաձեռնում այս գործընթացը որևէ քաղաքական ուժի դիրքորոշումը կանխորոշելու համար։ Ընդհակառակը՝ ցանկանում ենք լսել բոլոր կողմերին և ստեղծված նոր պայմաններում ձևավորել հստակ, հասկանալի և պատասխանատու համագործակցության շրջանակ։

Քաղաքական կոնսուլտացիաների ընթացքում հենց այս հարցերի շուրջ էլ ակնկալում ենք հստակ պատասխաններ»,- գրել է նա։

Ամենից շատ դիտված

19:30 Մարմարիկում մերժել են ԿԳՄՍՆ-ի 2000-ական դրամները, վարչական ղեկավարը հայտարարում է՝ դպրոցի փակում թույլ չենք տա
19:27 Գեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել է
13:52 Որտե՞ղ ա գրած, որ Ադրբեջանը սահման ա բացելու. ընդամենը ՀՀ տարածք եք հանձնում Ադրբեջանին. սա ճակատագրական հարց ա. Էդգար Ղազարյան
12:40 Մաղթում եմ, որ բոլոր ծնողները զգան այս երանությունը. Վահան Քերոբյան
18:36 Հայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հափշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոս
13:10 Երևանի Բուդաղյան փողոցի բնակիչները դիմում են ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին
13:20 Փաշինյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի շրջակա միջավայրի հարցերով հանձնակատարին
15:10 Սրիկայություն է ասելը, թե Հոկտեմբերի 27-ը ձեռնտու էր Ռոբերտ Քոչարյանին. այդ օրն անձնական ողբերգություն էր. Լևոն Քոչարյան
18:00 Հոկտեմբերի 27-ը կբացահայտվի, երբ ճշմարտությունը քննիչի Աստվածը դառնա
12:10 Մենք մտադրություն չունեինք մնալ օկուպացված երկիր․ Ալիև